Կատարական Gulf Times-ը Հայաստանի մասին հոդված է հրապարակել՝ մեր երկիրն անվանելով «կատարյալ զբոսաշրջային ուղղություն»: Lրատվամիջոցը գրել է հյուրընկալ բնակչության, կայուն եղանակի ու հանցավորության ցածր մակարդակի մասին:
Gulf Times-ը նշում է, որ տարբեր առաջատար ավիաընկերություններ ցածր գներով ավիափոխադրումներ են իրականացնում դեպի Հայաստան, ինչի շնորհիվ շատ զբոսաշրջիկներ նախընտրում են արձակուրդներն անցկացնել հենց այնտեղ:
Պարբերականը նշում է, որ արագ սննդի ցանցերում ու ռեստորաններում հնարավոր է սնվել 3 ԱՄՆ դոլարից սկսած: Թվարկելով հայաստանյան ռեստորաններում տարբեր երկրների խոհանոցների ճաշատեսակների առկայությունը՝ Gulf Times-ը ընդգծում է, որ այստեղ կարելի է տեսնել հատուկ «հալալ» կերակրատեսակների կերակրացանկ:
Որպես կարևոր առավելություն է նշվում այն, որ զբոսաշրջության խթանման նպատակով Հայաստանում դյուրացվել են վիզայի հետ կապված գործընթացները: «Հայաստանում կարելի է տեսնել անհամար հրաշալի վանքեր, որոնք շատ հաճախ տեղակայված են անասելի գեղեցկություն ունեցող բնության մեջ: Հայաստանի մայրաքաղաք Երևանը ողջ Եվրոպայում ամենաարագ զարգացող քաղաքներից է»,- գրում է Gulf Times-ը:
Որպես առանձին հիշատակման արժանի վայրեր են նշվում նաև «Շիկահողի պետական արգելոցը», Սևանա լիճը, «Դիլիջան ազգային պարկը», Նորավանքը, Ծաղկաձորը, Գեղարդի վանական համալիրն ու Գառնու հեթանոսական տաճարը:
15:48
15:36
15:17
14:22
13:29
13:14
12:48
12:35
12:16
11:55
11:35
11:21
11:18
11:05
10:57
10:45
10:26
10:02
00:02
20:49
11:55 19.06.25
11:21 19.06.25
10:26 19.06.25
10:57 19.06.25
10:45 19.06.25
12:16 19.06.25
12:35 19.06.25
10:02 19.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03