«Հրապարակ» թերթը գրում է. «Մաքուր Երևան» նախաձեռնումից, աղբահանության հարցերից հետո վարչապետ Կարեն Կարապետյանն անցավ տաքսիստների «թրաշին», «տապըչկեքին» ու, առհասարակ, արտաքին տեսքի պրոբլեմին։ Սա արվում է հանուն զբոսաշրջության զարգացման։ Թեև «անթրաշ» ու սիգարետը բերանին վարորդները տեղացիներին էլ են հոգնեցրել, բայց մենք ո՞ւմ բողոքենք։ ՀՀ քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցումը, ի տարբերություն տուրիզմի խրախուսման, կառավարության առաջնահերթություններից չէ։ Իհարկե, տեղացիներին հեշտ չէ խաբելը:
«Ես ողջունում եմ ոստիկանապետի արարքը։ Նա հետ է վերցնում վարորդական վկայականները, իսկ տրանսպորտի նախարարությունն ապօրինի լիցենզիաներ է տրամադրում։ Ուրիշ ի՞նչ կարա անի։ Նախարարությունը լիցենզիա է տալիս գժերին ու նարկոմաններին»,- վստահեցնում է «Տաքսիստների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։
«Իհարկե, համարում եմ, որ վարչապետը տեղին է նկատել։ Մենք նույնպես երբեմն հանդիպում ենք նման վարորդների։ Պարզապես պետք է այդպիսի պահանջ լինի, թե ինչպես ներկայանալ ուղևորին։ Ուղղակի վարչապետը պետք է նկատի ունենա միշտ, թե ոստիկանությունն ինչպես կարող է իրականացնել այդ ցուցումը։ Ոստիկանապետը խիստ յուրովի կըմբռնի «կոշտ վերաբերմունք» ասվածը, ու առաջիկայում կլսենք նաև տաքսիստների վերաբերյալ բռնի վերաբերմունքի մասին։ Ոստիկանապետն այդ տաքսիստներին, միևնույև է, նայում է որպես հանցագործների, նախկին դատվածների։ Չի նայում որպես մարդկանց։
Հանրապետության 50 տոկոսը տաքսի ծառայությունում է աշխատում ստիպված, այլ ելք չունենալով, և հիմա պետք է սկսի հանցագործներ որսալ։ Բայց դրանք մարդիկ են, այո, հաճախ իրենց տեսքին չհետևոդ, իսկ այդ սովետական մտածողությունը՝ նախկին հանցագործներ և այլն, չի լքում ոստիկանությանը ոչ մի կերպ։ Լավ կլիներ, որ ոստիկանապետն ազատվեր իր կայուն հոգեբանական մոտեցումներից»,- ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55