 
            «Ղարաբաղյան հակամարտության ստատուս քվոյի պահպանումը թանկ է նստում հակամարտող երկու կողմերի վրա էլ»,-այսօր կայացած «Կովկաս 2016» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը՝ միաժամանակ շեշտելով, որ իր երկիրը լիարժեքորեն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով:
Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերն իր հերթին նշեց, որ ԼՂ խնդիրը ռազմական լուծում ունենալ չի կարող: Նա նաև ցավ հայտնեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման առնչությամբ՝ նկատելով, որ այդ գործընթացը ԵԱՀԿ-ին կզրկի տարածաշրջանային կայացվածությունից:
Անդրադառնալով հայ-շվեյցարական տնտեսական հարաբերություններին՝ Լուկաս Գասսերը նկատեց, որ թեև Հայաստանը ոչ այնքան  արագ տեմպերով է գնում դեպի տնտեսական ոլորտի բարեփոխումներ, սակայն շվեյցարական ընկերությունները հույս ունեն, որ երկկողմ առևտրային կապերն ապագայում ավելի արագ կզարգանան:
Քննարկմանը ներկա Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ 2016-ը չափազանց հետաքրքիր և հագեցած տարի էր:
«Նախ՝ ապրիլյան պատերազմը: Այն արդեն իսկ մուտք է գործել պատմության մեջ՝ քառօրյա պատերազմ անվանումով: Բայց դա էսկալացիա էր: Իրականում դա պատերազմ չէր, առավել ևս՝ պարտված պատերազմ: Իսկ Ադրբեջանն այս ռազմական գործողություններին նախապատրաստվել էր երկու տասնամյակից ավելի»,- ասաց նա:
Որպես անցած տարվա մյուս կարևոր իրադարձություն Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից ՊՊԾ գնդի գրավումը: Երրորդ և վերջին կարևոր իրադարձություն քաղաքագետը ներկայացրեց սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած ռազմական շքերթը, ուր ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը ցույց տվեց իր նոր զինատեսակները:
Միջոցառմանը ներկա Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովն իր հերթին նկատեց, որ 2016 թվականին Ադրբեջանում գլխավոր իրադարձությունները ապրիլյան պատերազմն ու մանաթի արժեզրկումն էին:
«Ադրբեջանը, սակայն, չկարողացավ ռազմական լուրջ հաջողությունների հասնել, գրավել Ստեփանակերտը, ինչպես խոստանում էր վերջին տարիներին: Ապրիլյան էսկալացիայից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարեց, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Սակայն այդ էսկալացիան ոչ մի կերպ չնպաստեց հակամարտության քաղաքական քննարկումների ծավալմանը»,- ասաց նա:
Մարկեդոնովը հիշեցրեց, որ  2016 թվականին առանձնակի ջերմացան թուրք-ադրբեջանական հարաբերությունները, ավելին՝ ապրիլյան պատերազմի օրերին Թուրքիան հստակ իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանին:


.jpg)
 
                                        18:44
 
                                        18:22
 
                                        18:01
 
                                        17:35
 
                                        17:17
 
                                        17:07
 
                                        16:55
 
                                        16:47
 
                                        16:29
 
                                        16:12
 
                                        15:45
 
                                        15:23
 
                                        15:06
 
                                        14:46
 
                                        14:22
 
                                        14:03
 
                                        13:46
 
                                        13:22
 
                                        13:03
 
                                        12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:33
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:34