Օբյեկտիվ անհրաժեշտություն է, որ կուսակցությունները գնան խոշորացման: Այսպիսի հայտարարություն է արել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում:
«Ես չգիտեմ՝ 5 տարվա ընթացքում ընտրություն կլինի, թե չէ, բայց ես կարծում եմ, որ սա առիթ է բոլորի, նաև «Ժառանգության» համար՝ քննել անցած ճանապարհը, դասեր քաղել և գնալ վերակազմակերպման, շինարարության և այլն»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ «Ժառանգություն»-ը ծնվել է ոչ թե խորհրդարանում երևալու, այլ գործ անելու համար: Նրա խոսքով՝ մինչև հայտնվել են խորհրդարանում՝ դժվարին, անհավասար պայքարի արդյունքում, իրենք խորհրդարանից դուրս էին՝ քաղաքացիների կողքին՝ իրավունքները պաշտպանելիս, դատավարությունների ժամանակ, քաղբանտարկյալներին այցելելով:
«Մերը դպրոց է, ավանդական քառակուսի կուսակցություն չէ: Դրա համար վերջին շրջանում ոչ շատ ուրախացել ենք, ոչ էլ շատ ընկճվել ենք: Մենք մեր գործունեությունը ծավալելու ենք»,-տեղեկացրել է Րաֆֆի Հովհաննիսյանը և ավելացրել, որ հուլիսի 25-ին կկայանա «Ժառանգության» հերթական համագումարը:
«Օրակարգում կլինի անցած ճանապարհի քննում, մեր վարչության զեկույցը, նոր վարչության ընտրություններ և մեր ժողովրդին նոր առաջարկ՝ համապետական, համազգային բանաձևի, մանիֆեստի ներկայացում»,-պարզաբանել է «Ժառանգություն» կուսակցության նախագահը:
Նա համամիտ չէ այն պնդման հետ, թե հիմնական բեռը խորհրդարանի վրա է: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ այս նոր համակարգով այդպես թվում է, բայց այն չի ներկայացնում ըստ էության հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնության շահերը:
«Ես չեմ ուզում տուն-տունիկ խաղալ: Մեզ 25 տարի սա ծանոթ է, և ես հոգնել եմ այս բաներից, թե ով ում շուրջ պիտի միավորվի, ինչի շուրջ ենք հավաքվում: Արտախորհրդարանական հասարակական և քաղաքական ուժերը, որոնք ունեն այն գիտակցումը, որ այս փուլը ևս ունի ավարտ և պիտի ունենանք նոր վիճակ, պետք է իմանան, որ մրցունակ լինելու համար կուսակցությունները, քաղաքական ուժերը պետք է գնան խոշորացման»,-հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44