«Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցների մի զգալի մասը մեկ-երկու անգամ արդեն դատապարտված է եղել: Նման տեղեկություն է հայտնել բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում:
Նա ասել է, որ նախորդ տարիներին, նաև հիմա կան հարուցված քրեական գործեր, տասնյակ մարդիկ ազատազրկման ու դրամական պատասխանատվության են ենթարկվել:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ծառահատումները կապված չե՞ն կոռուպցիայի հետ՝ նախարարն ասել է. «Այն համակարգը, որ այսօր գործում է, ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, որոնք չեն կարող ապահովել պատշաճ պահպանություն: Նախ, մենք պետք է իսկապես իրական գնահատենք փայտանյութի պահանջարկը, եթե այդ պահանջարկն այլ աղբյուրներից չենք կարողանում բավարարել, ապա հասարակության մի էական հատված դառնում է ագրեսիվ պահպանվող տարածքի հանդեպ: Կարող է լինել «Հայանտառ»-ի տարածք, կարող է լինել «Բնության հատուկ պահպանվող տարածք» և այլն»:
Արծվիկ Մինասյանը նշել է, որ փայտանյութի պահանջն այսօր մի քանի անգամ գերազանցում է օրինականորեն թույլատրված հատումների քանակը: Բնապահպանության նախարարն ասել է, որ այստեղ կա օրենսդրական փոփոխության, այդ թվում՝ հարկային համակարգի փոփոխության անհրաժեշտություն:
Նա առաջարկել է խրախուսել փայտանյութի ներկրումը մեր երկիր և ոչ թե արտահանումը: Այսօրվա մեր գործող հարկային համակարգում ներմուծման համար նախատեսված հարկերը և տուրքերը, ըստ նախարարի, էականորեն սահմանափակում են փայտանյութի ներկրումը Հայաստան:
«Ի վերջո, մենք պետք է հստակ տարանջատենք այն անձը, քաղաքացին, ով ապրում է անտառի կողքին, նրա մոտ միշտ պետք է լինի փայտ, և այն անձը, ով օգտագործում է իր դիրքը, հեղինակությունը, կապերը, ինչու չէ՝ առանձին դեպքերում հանցավոր համաձայնությունները՝ ներգրավելով նաև թե՛ պահպանության աշխատակիցներին, թե՛ պետական համակարգի աշխատակիցներին, նրանց ներքաշում է նաև կոռուպցիոն շղթայի մեջ և իրականացնում իր սև գործը»,-պարզաբանել է Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ այս տարանջատումը և պահպանության ուժեղացումը թույլ կտա ավելի պատշաճ իրականացնել լիազորությունները: Բայց անտառների և հատուկ պահպանվող տարածքների խնդիրը միայն փայտը չէ:
«Մենք, ի վերջո, ուզում ենք ցույց տալ այդ համայնքի բնակչությանը, որ անտառը ավելի շատ օգուտ կարող է բերել իրենց՝ որպես էկոհամակարգ, որպես անտառային բարիքների տիրույթ: Անտառը թե՛ կենսաբազմազանության տեսակետից, թե՛ նրա բազմազանության տեսակետից, թե՛ նրա տված հնարավորությունների առումով շատ ավելի մեծ օգուտ է յուրաքանչյուր քաղաքացու համար, բայց նաև պետությանը, հասարակությանն առհասարակ»-մեկնաբանել է նախարարը:
tert.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26