 
            Հայաստանը կարևորում է Եվրամիության հետ նոր համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ վստահեցնելով, որ երկիրը շարունակելու է իր բարեփոխումները քաղաքական և մարդու իրավունքների ոլորտներում: Այս մասին Եվրոպայի ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովին հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Մենք ամբողջությամբ գիտակցում ենք, որ բարեփոխումները կնպաստեն Հայաստանի առաջընթացին դեպի լայնամասշտաբ ժողովրդավարություն և թույլ կտան առավելագույնս օգուտ քաղել դրական փոփոխություններից»,- նշել է Աշոտյանը:
Նա անդրադարձել է Ադրբեջանի կողմից վետոյի օգտագործման հետևանքով Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակմանը՝ նշելով, որ թեպետ Հայաստանն ու ԵԱՀԿ-ն շարունակելու են հետագա կառուցողական համագործակցությունը, սակայն կատարվածը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական ապացույցն է:
Աշոտյանը որպես Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների նոր ոտնահարման օրինակ է բերել Թբիլիսիից ադրբեջանցի լրագրողի առևանգումն ու տեղափոխումը Բաքու, որտեղ նա ձերբակալվել է և սպասում է քրեական պատժի:
«Ես կցանկանայի նաև շեշտել ԵԱՀԿ Մինսկի խմբի դերն ու նշանակությունը՝ որպես հակամարտության կարգավորման և կայունության պահպանման միակ արդյունավետ գործիք: Այս համատեքստում ես կցանկանայի ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջին անգամ մայիսի 18-ին ԵԱՀԿ համանախագահները հանդես եկան թիրախավորված հայտարարությամբ՝ կապված մայիսի 15-17-ը շփման գծում իրադրության լարման հետ»,- նշել է Աշոտյանը:
 
                                        18:44
 
                                        18:22
 
                                        18:01
 
                                        17:35
 
                                        17:17
 
                                        17:07
 
                                        16:55
 
                                        16:47
 
                                        16:29
 
                                        16:12
 
                                        15:45
 
                                        15:23
 
                                        15:06
 
                                        14:46
 
                                        14:22
 
                                        14:03
 
                                        13:46
 
                                        13:22
 
                                        13:03
 
                                        12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:33
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:34