Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանն իր պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ հարցազրույց է տվել Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսին»:
«Մեր համայնքային դպրոցների աշակերտների թիվն օրեցօր պակասում է: Հայկական դպրոցներում սովորող աշակերտների թիվը մեծացնելուն ուղղված ծրագրերը պետք է լինի մեր առաջին նպատակը: Աշակերտների թվի նոսրացումը կապված է նաև Թուրքիայից հայ բնակչության ինտենսիվ արտագաղթի հետ: Սակայն մնացողների երեխաների համար լավ կրթության նախադրյալներ ստեղծելու նպատակով այս բոլոր խնդիրները լուծելու ճանապարհը պետք է գտնել: Այս հարցը նոր պատրիարքի ընտրություններից հետո կարևոր նպատակներից մեկը պետք է դառնա», - նշել է արքեպիսկոպոս Բեկչյանը:
Ըստ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի՝ առանձին խնդիր է նաև եկեղեցի-համայնք հարաբերությունը, որը բավականին խզվել է վերջին տարիներին:
«Հոգևորականների ճիշտ կրթության խնդիրը կա: Պետք է նրանց սովորեցնել ինչպես շփվեն ժողովրդի հետ, հարաբերություններ կառուցեն և այլն: Մարդիկ խնդիր ունեն այսօր եկեղեցու հետ: Ստամբուլում պսակի, կնունքի և հոգեհանգստի կատարման համար վճարվող գումարները... Ժողովուրդը դժգոհ է դրանից: Այս ամենը լուծելու համար կարելի է քննարկել այլընտրանքային միջոցներ» - նշել է նորընտիր տեղապահը:
Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված էր ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
2016թ.-ի հոկտեմբերի 26-ին Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարել է ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին անգործունյա ճանաչելու որոշման մասին, ինչը ենթադրում է նոր պատրիարքի ընտրության մեկնարկ, որի համար անհրաժեշտ էր նախ ընտրել Պոլսո պատրիարքի նոր տեղապահ, որը կղեկավարեր ընտրական գործընթացը:
2017թ.-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն էր ուղարկել, որն իրավաբանորեն անհնար էր համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին էր ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:
Դրանից հետո Ստամբուլի հայ համայնքը վերջին ամիսներին ամենատարբեր միջոցներով բոյկոտել է Աթեշյանի մատուցած պատարագներն ու ելույթները, կազմակերպել ստորագրահավաքներ՝ պահանջելով Աթեշյանի հրաժարականը:
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մայիսի 25-ին պաշտոնապես հրաժարական է տվել, ինչից հետո արքեպիսկոպոս Բեկչյանը, վերադառնալով Ստամբուլ, պաշտոնապես ստանձնել է պատրիարքի տեղապահի պարտականությունները:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47