ՀԷԿ-երի պատճառով գետերից ձուկը վերանում է: Այս մասին հայտարարել է Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ղեկավար Յուրիկ Մկրտչյանը, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի վարչական տարածքում կառուցված է երկու փոքր ՀԷԿ. ըստ Եղեգիսի համայնքապետ Յուրիկ Մկրտչյանի` ներկայում աշխատում է մեկը, չաշխատող ՓՀԷԿ-ը կառուցել են ապօրինի, հետո չի ապամոնտաժվել, այդպես էլ մնացել է: Իսկ գործող ՓՀԷԿ-ից համայնքապետը բողոքներ չունի, ասում է՝ ոռոգմանը չի խանգարում: «Ոռոգումը ստանում ենք եւ Եղեգիս գետից, եւ աղբյուրներից: Վերեւի թաղամասը օգտվում է աղբյուրներից, ներքեւի թաղամասը՝ գետից: Ճիշտ է, ամռան սեզոնին ջուրը քիչ է, բայց բավարարում է: Դրա հետ մեկտեղ օգտվում ենք Խանջյան տանող ջրագծից, մի 15-20 տնտեսություն, այդ ջուրը շատ է օգնում մեզ», - ասում է համայնքապետը: Համայնքից ՓՀԷԿ-ում աշխատում է 11 բնակիչ՝ միջինը 60.000-70.000 դրամ աշխատավարձով: Սոցիալական աջակցություն ՓՀԷԿ-ից համայնքը չի ստանում, միայն վարձակալած հողի վճարն են տալիս, համայնքապետի խոսքով՝ տարեկան 170 հազար դրամ:
Առհասարակ Եղեգիս գետը հարուստ է ՓՀԷԿ-երով, գետի վրա ՓՀԷԿ-երի մի ամբողջ կասկադ է կառուցված: Յուրիկ Մկրտչյանը նշում է, որ միայն իրենց համայնքից վերեւ 9 ՓՀԷԿ է աշխատում, եւ հենց դրանց պատճառով է, որ գետը մնում է առանց ձուկ: «Մինչեւ ՓՀԷԿ-երը կարմրախայտ շատ կար, իսկ հիմա այդ ՓՀԷԿ-երի պատճառով ձուկը վերանում է, գալիս, մտնում է ՓՀԷԿ ու բնաջնջվում», - նշում է Եղեգիսի համայնքապետը:
Եղեգիս համայնքն ունի 511 բնակիչ, այստեղ հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ եւ անասնապահությամբ։ Որպես համայնքի զարգացման հեռանկար համայնքապետը շեշտը դնում է զբոսաշրջության վրա: «Մեր գյուղում կան վանքեր, հնություններ, Սմբատաբերդը, Զորաց եկեղեցին, հրեաների աշխարհում պահպանված ամենահին գերեզմանատունը, ունենք խաչքարեր, հոյակապ բնություն՝ շրջապատված անտառով: Մեր բնությունը հարուստ է սառնորակ աղբյուրներով, վայրի գազաններով՝ արջ, վայրի այծ, վայրի խոզ…բոլորս կարծում ենք, որ այստեղ հնարավոր է շատ լավ տուրիզմ զարգացնել», - ասում է Յուրիկ Մկրտչյանը եւ հավելում, որ տուրիզմի շնորհիվ բնակիչները նաեւ կկարողանան սպառել իրենց գյուղատնտեսական արտադրանքը:
Եղեգիսի բնակիչները ԷկոԼուրի հետ զրույցում նշեցին, որ զբոսաշրջության զարգացումը իրենց մեծ օգուտներ կտա. համայնքում մեծ է գործազրկությունը, սպառողական շուկան սահմանափակ է: Զբոսաշրջության զարգացմանը խանգարում է ենթակառուցվածքների բացակայությունը: Բնակիչները չգիտեն` ինչպիսի ժամանակակից ենթակառուցվածք պետք է լինի զբոսաշրջության համար: Նրանց կարծիքով` զբոսաշրջությունը շահերի բախման մեջ է փոքր ՀԷԿ-երի հետ. «Ջուր են տանում… Մեր տեսարժան վայրերը փչացնում են… Օգուտներ ՓՀԷԿ-երից չունենք… Մեզ ոչ ոք չի հարցրել, ուզում ենք, որ փոքր ՀԷԿ կառուցվի մեզ մոտ, թե` ոչ»:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26