 
            Հունիս 9-ին «ԵԼՔ» և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցությունները դիմել են ՍԴ՝ Վանաձորի ավագանու նիստերն անվավեր ճանաչելու պահանջով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Չորս պահանջ կա դրված: Առաջին պահանջն է Սահմանադրության 1-ին, 2-րդ , 179-րդ և 29-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՏԻՄ օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը:
Երկրորդ պահանջով՝ Սահմանադրության մի շարք հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՏԻՄ օրենքի 64-րդ հոդված 1-ին մասը: Այսինքն՝ ՏԻՄ օրենքի քվորումի համապատասխան դրույթն ենք վիճարկում:
Երրորդը՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու կանոնակարգն  ընդունելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջն է:
Չորրորդը՝ պահանջում ենք Վանաձոր համայնքի ավագանու մարտի 31-ի՝ 2017-2021 թվականի  հնգամյա զարգացման որոշումն անվավեր ճանաչել»,- ասաց Մարուքյանը:
Մարուքյանի խոսքով՝ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Սահմանադրական դատարանում վիճարկվում է ավագանու որոշումը, նման նախադեպ չի եղել:
Նա մեկնաբանեց, որ ոչ իրավական լեզվով ասած՝ պահանջում են անվավեր ճանաչել այն դրույթը, որով ավագանու 15 անդամն ասում է, որ քվորում ունեն, սակայն առանց քվորման նիստ են անում ու որոշումներ ընդունում:
Ինչ վերաբերում է ՏԻՄ օրենքի քվորումի համապատասխան դրույթը վիճարկելու պահանջին, Էդմոն Մարուքյանն ասաց, որ որպես դրանից բխող հետևանք  վիճարկում են այն կատերը , որոնք ավագանին ընդունել է ապօրինի նիստերի ժամանակ։
«Եթե ՍԴ-ն բավարարի մեր դիմումը, դրա արդյունքում դուրս է գալու, որ Վանաձորի ավագանին այդպես էլ նիստ չի գումարել իր ընտրվելուց հետո, այստեղ օրենքով սահմանված կարգով  պետք է ավագանու լիազորությունները դադարեն և նոր ընտրություններ տեղի ունենան»,– բացատրեց նա: 
Էդմոն Մարուքյանը մանրամասնեց, որ երրորդ պահանջով վիճարկում են  նաև ՏԻՄ–ի մասին այն դրույթը, որն անորոշ հայեցողություն է տալիս կառավարությանը, որով ասում է՝ Կառավարությունը կարող է կրճատել ավագանու ժամկետը և դրանով դադարեցնել  գործունեությունը։
«Ի՞նչ է նշանակում կարող է կրճատել:Այս խնդիրներն են դրված ՍԴ-ի դիմումում և մեր կողմից մանրամասն հիմնավորված է: Չի կարող այնպես լինել, որ 33 հոգանոց ներկայացուցչական մարմինն ուղղակի դառնա 15 հոգանոց մարմին: Եթե սա նախադեպ դառնա և ՍԴ-ն ասի, որ նորմալ է, ինչը ես բացառում եմ, նույն բանը կարող է կատարվել Գյումրիում և Երևանում, որովհետև այդտեղ ևս կա համամասնական ընտրություններ»,– ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ է բացառում ՍԴ-ի որոշումը, Էդմոն Մարուքյանն ասաց, որ խախտումները շատ ակնհայտ են.«Այնքան ակնհայտ են խախտումները, որ ես կարծում եմ՝ ՍԴ-ն կբավարարի դիմումը»:
 
tert.am
 
                                        18:44
 
                                        18:22
 
                                        18:01
 
                                        17:35
 
                                        17:17
 
                                        17:07
 
                                        16:55
 
                                        16:47
 
                                        16:29
 
                                        16:12
 
                                        15:45
 
                                        15:23
 
                                        15:06
 
                                        14:46
 
                                        14:22
 
                                        14:03
 
                                        13:46
 
                                        13:22
 
                                        13:03
 
                                        12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:33
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:34