Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակն այսօր երևանում հեծանվավազք էր կազմակերպել՝ առանց ծխախոտի համաշխարհային օրվան նվիրված։
Հեծանվավազքը մեկնարկեց Ազատության հրապարակից, իսկ վազքուղին նախատեսված էր անցնել Հանրապետության հրապարակով Երևանի քաղաքապետարանի կողքով դեպի Մարզահամերգային համալիր: Այն ուղեկցում էին «Վելոքլաբ» ակումբի հրահանգիչ մասնագետները: Մասնակիցները կրում էին սաղավարտներ և օրվա խորագրով սպորտային շապիկներ։
ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նման միջոցառումները սովորաբար անցկացվում են նրա համար, որպեսզի ևս մեկ անգամ ուշադրության դարձվի խնդրին և դրական իմիջ ձևավորվի առողջ ապրելակերպի նկատմամբ։
«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հասարակական վայրերում ծխելու արգելքի կիրառումը ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է, ինչը նվազեցնում է ռիսկի գործոնը։ Նպատակը առողջության համար պայքարելն է, և լավագույն մեխանիզմներից մեկն էլ հենց փակ հանրային վայրերում ծխախոտի օգտագործման արգելքն է»,- ասաց Բազարչյանը։
Ամեն տարի մայիսի 31-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է որպես Համաշխարհային օր առանց ծխախոտի:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26