 
            1in.am-ը գրում է. Հունիս 9-ին «Ելք» և «Ծառուկյան» դաշինքների խմբակցություններն իրացրել են պատգամավորների մեկ հինգերորդի կողմից Սահմանադրական դատարանում իրավական ակտի սահմանադրականության հարցի վիճարկման լիազորությունը:
ՀՀ Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» դաշինքների 26 պատգամավորներ ՀՀ Սահմանադրական դատարանից պահանջում են Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով առաջնորդվելով ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները՝ սույն թվականի մարտ ամսից սկսած լինելով փոքրամասնություն, չունենալով քվորում, Վանաձորում գումարում են նիստեր ու կայացնում որոշումներ։
Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքների խմբակցությունները վիճարկում են նաև այս որոշումների սահմանադրականությունը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հրաժարվեց մեկնաբանել «Ելք» և «Ծառուկյան» դաշինքների՝ Սահմանադրական դատարան դիմելու փաստը: «Իրենք են դիմել, իրենք էլ թող մեկնաբանեն։ Ես ինձ նման իրավունք չեմ վերապահում»,- ասաց Ասլանյանը։
Մեր այն դիտարկմանը, թե մտավախություն չունի՞, որ Սահմանադրական դատարանը կարող է ի վնաս իրեն որոշում կայացնել, Մամիկոն Ասլանյանն արձագանքեց. «Օրենքի գերակայության և իրավակարգի նկատմամբ որևէ մեկը դժգոհություն չի կարող հայտնել։ Այն, ինչը օրենքի սահմաններում է, ընդունելի է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար»։
Շարութնակությունը ` այստեղ:
 
                                        18:44
 
                                        18:22
 
                                        18:01
 
                                        17:35
 
                                        17:17
 
                                        17:07
 
                                        16:55
 
                                        16:47
 
                                        16:29
 
                                        16:12
 
                                        15:45
 
                                        15:23
 
                                        15:06
 
                                        14:46
 
                                        14:22
 
                                        14:03
 
                                        13:46
 
                                        13:22
 
                                        13:03
 
                                        12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:33
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:34