Ջազային երաժիշտ, թմբկահար, «Չիկոն և ընկերները» ջազային խմբի գեղարվեստական ղեկավար, հեռուստահաղորդավար Արմեն Թութունջյանի հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ հունիսի 10-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
«1985 թվականից հինգ կամ վեց տարի Արմեն Թութունջյանի հետ աշխատել ենք Կոնստանտին Օրբելյանի նվագախմբում: Նա մեծ ներդրում ունի հայկական ջազի զարգացման գործում: Մեծագույն արժեք է նրա ստեղծած ջազի հանրագիտարանը»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց երգիչ, դերասան, թմբկահար Արամոն:
Նրա խոսքով` Չիկոն ուներ բարձր ինտելեկտուալ մակարդակ, հումորի զգացում, հիանալի մանկավարժ էր, ընկեր, ընտանիքի հայր և իր գործի նվիրյալը: «Բազմաթիվ թմբկահարներ են թրծվել և լավ երաժիշտներ դարձել Թութունջյանի շնորհիվ: Ցավում եմ, որ նա այլևս մեր կողքին չէ»,- եզրափակեց Արամոն:
«Կորցրեցի ընկերոջ, որի հետ 60-ական թվականներին ջազային շարժումն ենք սկսել Հայաստանում: Նա խմբի թմբկահարն էր, Արթուր Աբրահամյանը` կոնտրաբասը, իսկ ես դաշնակահարն էի: Խումբը բավականին երկար ապրեց և բազմաթիվ վայրերում հյուրախաղեր ունեցավ: Արմեն Թութունջյանը մինչև վերջ նվիրված էր ջազին և դրա ապացույցը նրա գրքերն են: Հուսամ, որ Չիկոյի «Ջազ»-ը նաև հայերեն կթարգմանվի»,-ասաց ջազմեն, կոմպոզիտոր Լևոն Մալխասյանը և հավելեց, որ ինքը շատ է ցավում իր ընկերոջ կորստի համար:
Ջազային երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանի նախաձեռնությամբ մի խումբ երաժիշտներ հունիսի 10ին և 11ին Արմեն Թութունջյանին հրաժեշտ կտան համերգային ծրագրով:
«Գուցե խենթ գաղափար է, սակայն մենք ցանկանում ենք նրան ճանապարհել այն երաժշտությամբ, որին Չիկոն նվիրել էր իր ողջ կյանքը: Նա դրական, հումորով, պարզ ու հիանալի մարդ էր, իր գործի ջատագովը և միայն իր գոյությամբ Թութունջյանը մեզ շատ բան էր տալիս»,- եզրափակեց Հայրապետյանը:
Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն ընդգծեց, որ ինքն առիթ է ունեցել 60-ական թվականներին նվագել Արմեն Թութունջյանի հետ:
«Հիանալի երաժիշտ էր: Եթե ասում էինք ջազմեն, մտածում էինք նրա և Լևոն Մալխասյանի մասին: Չիկոն իր գրքով, հաղորդումներով կրթեց երիտասարդներին, հնարավորություն տվեց նրանց ճանաչել և սիրել ջազը: Ցավում եմ, որ նա այլևս մեր կողքին չէ»,- նշեց Սարգսյանը:
Հոգեհանգստի արարողությանը ներկա էին բազմաթիվ երաժիշտներ, դերասաններ, արվեստի այլ ոլոտների ներկայացուցիչներ, Արմեն Թութունջյանի հարազատները և այլք:
Վերջին հրաժեշտը տեղի կունենա հունիսի 11-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26