 
            Արևմտյան հեղինակավոր վերլուծական կառույցներից մեկի` Միջազգայի ճգնաժամային խմբի (ICG) փորձագետների եզրակացության մասով, թե «Լեռնային Ղարաբաղում պատերազմի ամպեր են կուտակվում», զարմանալ պետք չէ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը:
Վերջինս ասաց, որ Հայաստանը վաղուց է համոզվել, որ հակառակորդին վստահելու ցուցանիշը բավական ցածր է, իսկ ապրիլյան քառօրյա պատերազմում վերահաստատվեց, որ պատերազմի հավանականություն կա:
«Ասել, թե Հայաստանում որևէ մեկը մտածում է, որ պատերազմի հավանականությունը չկա կամ քիչ է, առնվազն կոռեկտ չէ: Խնդիրն այն է, որ հարցը հայտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Ապրիլյան պատերազմն աննախադեպ էր միջազգային հանրության համար, մեզ համար սովորական դարձած ռիթմն իրենց համար դարձավ անսովոր, ուստի բոլորի ուշադրության կենտրոնը դարձավ քառօրյա պատերազմը: Ադրբեջանի կողմից մշտապես տարվում է ռազմական հռետորաբանությունը, որը ևս ներկայումս չի վրիպում միջազգային հանրության ուշադրությունից»,- ասաց Կարեն Բեքարյանը:
Պատգամավորն ասաց, որ հակամարտության կարգավորման գործում դրական տեղաշարժ չկա, վստահության ամրապնդման մեխանիզմներն այդպես էլ չեն տեղադրվում՝ Ադրբեջանը տորպեդահարում է այդ գործընթացը, ինչը նշանակում է, որ Հայաստանը զգոնությունը թուլացնելու իրավունք չունի:
Դիտարկմանը, թե մշտապես խոսվում է այն մասին, որ Ադրբեջանը չի դիմի պատերազմի, որովհետև բանակը թուլացել է, խնդիրներ կան և այլն, Կարեն Բեքարյանը պատասխանեց, որ այդ խնդիրները շարունակում են մնալ, բայց դա չի նշանակում, որ հակառակորդը չի կարող կրկնել ապրիլյան իրադարձությունները:
«Զարմանալի բան չկա: Սկանդալներ կան Ադրբեջանում, լրտեսական վերջին սկանդալը հիշեք, որտեղ բանակայիններ կային ընդգրկված: Աչքի առաջ ունեցեք տնտեսական իրենց խնդիրները, սոցիալական բունտի էլեմենտը և այլն: Այն, ինչ կար, հիմա էլ կա, ոչինչ չի փոխվել»,- նշեց Բեքարյանը:
Պատգամավորը հիշեցրեց ԵԽ Նախարարների Կոմիտեում կայացված երեկվա որոշումը, ըստ որի՝ Ադրբեջանին տրվել են հանձնարարականներ և 3 ամիս ժամանակ դրանք կյանքի կոչելու համար: Հակառակ դեպքում՝ Ադրբեջանը կզրկվի ձայնի իրավունքից, իսկ ապագայում՝ դուրս կմնա նաև Եվրոպայի խորհրդից: Կարեն Բեքարյանն ասաց, որ սա հստակ ցուցանիշ էր, որ միջազգային հանրությունը խնդիր ունի փոխելու իր ձեռագիրը Ադրբեջանի նկատմամբ:
«Սա ցույց էր տալիս, որ բոլոր չափերը Ադրբեջանը անցել է: 3 տարի է, ինչ Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի խնդիրը և սրա վրա աչք փակել չի կարելի: Միջազգային հանրության դիրքորոշումը Ադրբեջանի նկատմամբ գնալով խստանում է: Նրանք էլ ընկալում են, որ Ադրբեջանը բոլոր չափերն անցնում է»,- ընդգծեց Կարեն Բեքարյանը:
 
                                        18:44
 
                                        18:22
 
                                        18:01
 
                                        17:35
 
                                        17:17
 
                                        17:07
 
                                        16:55
 
                                        16:47
 
                                        16:29
 
                                        16:12
 
                                        15:45
 
                                        15:23
 
                                        15:06
 
                                        14:46
 
                                        14:22
 
                                        14:03
 
                                        13:46
 
                                        13:22
 
                                        13:03
 
                                        12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:33
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:34