Պենտագոնը վերջին տարիներին ավելի քան 1 մլրդ դոլար է ծախսել ողջ աշխարհում 400 կենսալաբորատորիաների ստեղծման համար: Դրանցից շատերը կառուցվել են նախկին ԽՍՀՄ երկրներում՝ Վրաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Ուկրաինայում: Արդյունքում՝ Պենտագոնը հնարավորություն է ստացել ոչ միայն ամբողջովին վերահսկելու կենսաբանական և բուսասանիտարական իրավիճակը տարածաշրջանում, այլև ձևավորելու այն: Այս մասին գրում է boeingisback.com-ը:
Լաբորատոր օբյեկտների կառուցումը ԱՊՀ երկրներում շարունակվում է նաև ներկայումս: Սպասվում է, որ 2017 թ. Ադրբեջանում շահագործման կհանձնվի Տեղեկագրության կենտրոնական լաբորատորիա: Պենտագոնը նաև 2016 թ. ֆինանսավորել է Հայաստանում 3 լաբորատորիաների բացում՝ Երևանում, Գյումրիում և Իջևանում: Միաժամանակ, ԱՄՆ պաշտպանության նախարարության սպառնալիքների կրճատման հարցերով գործակալությունը 9,8 մլն դոլար է հատկացրել Երևանում գոյություն ունեցող լաբորատորիայի արդիականացման համար:
Մեր երկրում լաբորատորիայի համար մեծ գումարի հատկացումը Պենտագոնի կողմից որոշ ԶԼՄ-ներ կապում են այն բանի հետ, որ այն չի սահմանափակվի քաղաքացիական նպատակներով, այլ հիմնականում կկատարի ԱՄՆ-ի ռազմական առջադրանքները: Իրավիճակը սրում է այն, որ Վաշինգտոնի հետ համագործակցել համաձայնված երկրները չհրապարակման մասին համաձայնագիր են ստորագրում: Հայկական լաբորատորիաների դեպքում իրավապաշտպանները և էկոլոգներն ինչպես երբեք մոտեցել են կենսաբանական զենք մշակելու ԱՄՆ ծրագրերը բացահայտելուն:
Իրենց հերթին, ԱՄՆ ներկայացուցիչները թերահավատներին վստահեցնում են, որ ռեֆերենս-լաբորատորիաներն անհրաժեշտ են նախկին ԽՍՀՄ երկրներում պահվող առանձնակի վտանգավոր պաթոգենների գոյություն ունեցող հավաքածուների պահպանման անվտանգության բարձրացման համար: Արտասահմանում կառուցվող հարյուրավոր լաբորատորիաներում Պենտագոնի խոշոր ներդրումները փորձագետները բացատրում են նաև վտանգավոր օբյեկտներն ԱՄՆ-ից այլ տարածքներ տեղափոխելու անհրաժեշտությամբ: Բայց դրանով սովորաբար ամեն ինչ չի սահմանափակվում:

Պենտագոնը նախկին ԽՍՀՄ երկրներում նպատկաուղղված լաբորատորիաների ցանց է ձևավորում, որպեսզի ոչ հեռու ապագայում ուսումնասիրի նոր և մուտացիայի ենթարկված վիրուսների ազդեցությունը յուրաքանչյուր կոնկրետ գենոտիպի վրա: Մարդկանց վրա բակտերիաների փորձարկումների դեպքեր համաշխարհային փորձում արդեն հայտնի են: ԱՄՆ-ը միայն բացահայտված տվյալներով՝ 1949-1969 թթ. բակտերիոլոգիական զենքի 239 փորձարկում է կատարել այդ թվում՝ Լատինական Ամերիկայում, ԱՄՆ-ում: Հիմա Պենտագոնի կենսաբանական ուսումնասիրությունների աշխարհագրությունն ընդլայնվել է: Լաբորատորիաներ բացելու համար ընտրված երկրները պատահական չեն: Հայաստանը և Ադրբեջանը պատերազմական վիճակում են, աֆղանցի թալիբները մշտապես հասնում են Տաջիկստանի սահմանի մոտ, Ուկրաինայում ավելի քան 3 տարի ռազմական գործողություններ են ընթանում, իսկ Ղազախստանում իսլամիստներն են ակտիվացել: Անկայունությունն այդ երկրներում ամերիկացի ռազմական գիտնականներին հնարավորություն է տալիս աննկատ կերպով կենսաբանական փորձարկումներ անել: Պենտագոնի վերահսկողության տակ գտնվող լաբորատորիաների գործունեությունը չդադարեցնելու դեպքում սարերի հետևում չեն սիբիրյան խոցի, խոզերի աֆրիկյան ժանտախտի նոր բռնկումները, լրիվ նոր վիրուսների առաջացումը Հայաստանում կամ Ղազախստանում, գրում է պարբերականը:
Նշվում է, որ նախկին ԽՍՀՄ ոչ հարուստ երկրներն ԱՄՆ-ի հետ համագործակցության արդյունքում վտանգավոր վիրուսների տարածումը իրապես կանխելու փոխարեն՝ իրենց տարածքում ստացել են փակ հաստատություններ, որոնք հաշվետու չեն կառավարություններին: ԱՄՆ արտաքին քաղաքականությունից դատելով՝ լաբորատորիաների գլխավոր նպատակն է տեղեկություն հավաքելը և ապագայում պաթոգեններ ստեղծելը բակտերիոլոգիական զենքի տեսքով խոշոր աշխարհաքաղաքական խաղացողների՝ Ռուսաստանի, Չինաստանի կամ Իրանի դեմ կիրառման համար:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26