րանսիայի Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլում վստահ հաղթանակ է տանում երկրի Նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած En Marche! շարժումը: Ընտրությունների արդյունքները բավականին դրական են եղել նաև հայազգի և հայկական խնդիրներին սատարող թեկնածուների համար, որոնք հիմնականում առաջադրվել էին En Marche! («Առաջ, Հանրապետություն») շարժման և ավանդական աջերի՝ Հանրապետականների կողմից:
Մարսելի Բուշ դու Ռոն համայնքի առաջին ընտրատարածքում առաջատարը Պասկալ Շամասյանն է (En Marche!)` ձայների 29.43 տոկոսով, իսկ երկրորդը Վալերի Բուայեն (Հանրապետական)՝ 24,68 տոկոսով: Ռոնի 13-րդ ընտրատարածքում առաջատարներն են Դանիել Կազարյանը (En Marche!)՝ 33,99 տոկոս և Ֆիլիպ Մյոնիեն (Հանրապետական)՝ 20,81 տոկոս: Օր-է-Լուարի առաջին ընտրատարածքում առաջատարներն են Գիյոմ Կասպարյանը (En Marche!)` ձայների 37.12 տոկոսով, իսկ երկրորդը Ֆրանկ Մասսելուսը (Հանրապետական)՝ 22,15 տոկոսով: Օ-դը-Սենի 7-րդ ընտրատարածքում առավել շատ ձայներ են ստացել Ժակ Մարիլոսյանը En Marche!-ից՝ 48.48 տոկոս, և Էրիկ Բերտոադի Հանրապետականներից՝ 27.91 տոկոս:
Տարբեր ընտրատարածքներում առաջատար դիրքեր են գրավում հայկական խնդիրներին մշտապես աջակցող այնպիսի պատգամավորներ, ինչպիսիք են Գի Տեսիեն, Միշել Լամբերը, Ֆրանսուա Պուպոնին, Ժան-Լյուկ Կարվունասը, Ֆրանսուա Ռոշբլուանը և ուրիշներ:
Ընտրությունների ընդհանուր արդյունքներով՝ En Marche!-ը հավաքում է ձայների 28,21 տոկոսը: Երկրորդ տեղում է «Հանրապետականների» աջ կենտրոնամետ հարթակը՝ 15,77 տոկոս արդյունքով: Մարին լը Պենի «Ազգային ճակատը» ստանում է ձայների 13,2 տոկոսը: Մակրոնի կուսակցության դաշնակիցը՝ «Դեմոկրատական շարժումը», հավաքում է ձայների 4,11 տոկոսը: Երկու կուսակցությունները միասին կարող են 390-430 տեղ ստանալ խորհրդարանում: Ընդամենը Ֆրանսիայի Ազգային ժողովը՝ խորհրդարանի ստորին պալատը, ունի 577 տեղ:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55