Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Ռուսաստանի օրվան նվիրված համերգին։ ԱԳՆ մամուլի ծառայությունից ներկայացնում են ելույթն ամբողջությամբ.
«Հարգելի՛ Իվան Կիրիլի,
Սիրելի՛ ընկերներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլոր ռուսաստանցիներին մեծ տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ:
Ռուսաստանյան պետության և հասարակության պատմության մեջ այս օրը կապված է կարևոր բարեփոխումների մեկնարկի հետ, որոնք նպատակաուղղված են երկրի առաջազնցիկ զարգացման ապահովմանը և միջազգային ասպարեզում հեղինակության առավել ամրապնդմանը: Եվ դուք լավ գիտեք, որ Հայաստանում միշտ ուրախ են եղբայրալան Ռուսաստանի հաջողություններին:
Ուրախալի է, և դրա մասին արդեն նշվեց հարգելի դեսպանի կողմից, այս տարի մենք նշում ենք երկու հոբելյանական տարեդարձ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի կնքման 20-ամյակը:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր էջ բացեց մեր երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության ժամանակակից պատմության մեջ:
Եվ խաղաղ ժամանակ, և դժվար փորձություննեի տարիներին, մենք միշտ միասին ենք եղել: Պատմության ընթացքում մեր հայրերը, մեր պապերը բազմիցս միասին, ուս ուսի տված կռվել են բազում պատերազմների ճակատներում: Մեծ Հայրենականի ծանր փորձություններում ի հայտ եկավ հրամանատարների մի փայլուն համաստեղություն՝ 4 հայ մարշալ և 60 հայ գեներալ: Հերոսի բարձրագույն պարգևին են արժանացել 103 հայ: Մարշալներ Բաղրամյանի, Բաբաջանյանի, Խուդյակովի և ադմիրալ Իսակովի անուններով հպարտանում են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում: Բայց ոչ միայն զինվորականների ու հրամանատարների՝ այլև բազմաթիվ պետական գործիչների, գիտության և արվեստի ներկայացուցիչների անուններ մեր ընդհանուր հպարտությունն են հանդիսանում: Ով չի ճանաչում նկարիչ Այվազովսկուն, երգահաններ Խաչատուրյանին, Բաբաջանյանին, աստղաֆիզիկոս Համբարձումյանին, ավիակոնստրուկտոր Միկոյանին կամ գիտնական Հովհաննիսյանին, ում անունով վերջերս կոչվեց Մենդելեևի աղյուսակի տարր, և շատ ուրիշների:
Մեր ժողովուրդները կապված են բազմաթիվ խորքային կապերով, այդ ամուր հիմքի վրա էլ կառուցվում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բազմակողմանի միջպետական կապերը:
Պահպանվում է բարձրագույն մակարդակի ինտենսիվ քաղաքական երկխոսությունը: Վերջին 10 տարիների ընթացքում ավելի քան 100 հանդիպում է կայացել մեր երկրների ղեկավարների միջև: Տպավորիչ թիվ է: Չնայած դա բնական է դաշնակից երկրների համար:
Բեղմնավոր համակարգում է իրականացվում արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև, ինչպես նաև կառուցողական փոխգործակցություն միջազգային հարթակների վրա:
Ունենք սերտ համագործակցություն անվտանգության և ռազմատեխնիկական բնագավառում:
Մեր երկրների միջև գոյություն ունի ամուր իրավա-պայմանագրային հիմք, ստորագրվել են ավելի քան 200 պայմանագրեր և համաձայնագրեր:
Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Հենց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, 1994թ. մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվեց զինադադարի անժամկետ համաձայնագիրը: Դա կողմերին հնարավորություն տվեց անցնել հակամարտության կարգավորման քաղաքական փուլին: Չնայած ադրբեջանական կողմի՝ համաձայնագրի կատարումը խափանելու շարունակական փորձերին, այդ թվում նաև անցած տարվա ապրիլին նախաձեռնած լայնածավալ ռազմական գործողություններին, Հայաստանը, Ռուսաստանի, համանախագահ երկրների հետ միասին, շարունակում է ջանքերը՝ ուղղված իրավիճակի կայունացմանը և հակամարտության՝ բացառապես խաղաղ կարգավորման նպատակով բանակցային գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը:
Ինտենսիվ կապեր են պահպանվում երկու երկրների կառավարությունների, խորհրդարանների և տարբեր գերատեսչությունների միջև: Ռուսաստանը հանդիսանում է կարևորագույն առևտրատնտեսական գործընկեր, ռուսական ներդրումները գերազանցել են 3մլրդ դոլարը, Հայաստանում գործում են ռուսական կապիտալով ավելի քան 2000 ձեռնարկություններ: Տնտեսական համագործակցությունը զարգացնելու լրացուցիչ հնարավորություններ բացվեցին Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շնորհիվ:
Ամուր գործընկերային կապեր են զարգանում Ռուսաստանի ռեգիոնների և Հայաստանի մարզերի միջև, խորանում է համագործակցությունը մարդասիրական ոլորտում:
Այսօր, մեր միասնական ջանքերն ուղղված են նրան, որ հիմնվելով այս ամուր հենքի վրա, շարունակենք մեր ռազմավարական փոխգործակցության նոր՝ հեռանկարային ուղղությունների որոնումները, և այն հարստացնենք նոր բովանդակությամբ:
Վստահ եմ, որ մեր միասնական ջանքերի շնորհիվ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել՝ ի բարօրություն մեր պետությունների և ժողովուրդների, ի շահ Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության:
Շնորհավորելով Ռուսաստանի օրվա կապակցությամբ՝ բոլոր ռուսաստանցիներին մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26