Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ։
Այսօրվա դատական նիստին հարցաքննվեց գործով Էրիկ Բեգլարյանը,ով գործով ամբաստանյալ Վաչե Սահակյանի ննջասենյակից է։
Էրիկ Բեգլարյանն ասաց,որ Հայկազ Բարսեղյանին վերջին անգամ տեսել դեպքի նախորդ օրը ժամը 23։00-ի սահմաններում։«Այդ ժամանակ Հայկազ Բարսեղյանը բարձր տրամադրություն ուներ,գնում էր քնելու։ Դեպքի մասին իմացել եմ առավոտյան,երբ գործով մյուս վկա Սամվել Սերոբյանը եկավ մեր ննջասենյակ և Վաչե Սահակյանին ասաց՝ արի։ Գնացինք, տեսանք,որ անկողինն արյունոտ է, հետո Հայկազ Բարսեղյանն էլ՝ կախված»,-ասաց Բեգլարյանը։
Վկան պատմեց,որ Հայկազ Բարսեղյանի անկողնու մոտ հայտնաբերվել է նաև ռեզակ,որը Վաչե Սահակյանը վերցրել է.«Նա վերցրեց,սակայն այնտեղ գտնվող հրամանատարներից մեկն ասաց,որ ձեռք չտա և ռեզակը տեղը դնի»։
Բեգլարյանի խոսքով՝ Հայկազ Բարսեղյանի սենյակում քնողներից ոչ ոք չի ասել,որ ինչ-որ բան է տեսել.«Տարածված խոսակցություններից լսել եմ,որ Հայկազ Բարսեղյանն ամբաստանյալներին հայհոյել է,իսկ իրենք եկել են հաշիվ մաքրելու։ Նույն տարածված խոսակցությունների համաձայն՝ Հայկազի ննջասենյակում գտնվողները տեսել են ամեն ինչ,սակայն քանի որ սպառնալիքներ են լսել՝ կմորթեմ,եսիմ ինչ կանեմ, վախեցել են խոսել»։
Դատարավարության կողմերը գտան,որ վկայի նախաքննական ցուցմունքում և դատարանում տրված ցուցմունքում տարբերություն կա։Դատարանը հրապարակեց վկայի ցուցմունքը,որից հետո մեղադրող դատախազ Հարությունյանն ասաց,որ կան վկայություններ,որոնք առկա են նախաքննական ցուցմունքում,սակայն դատարանում վկան չասաց։
«Դուք նշեցիք,որ Տիգրան Մանասերյանի և Վաչե Սահակյանի միջև վիճաբանություն է եղել,ինչից հետո նաև Վարազդատ Սաֆարյանի հետ Վաչե Սահակյանը ծեծի է ենթարկել։Դատարանում այդ մասին չասացիք,եղել է նման բան»,-հարցրեց դատախազը։
Վկան ասաց,որ այդ մասին դատարանում չի նշել,որովհետև մոռացել է.«Տարիներ են անցել,զուտ մոռանալու պատճառով չեմ նշել,բայց նման դեպք եղել է»։
Դատախազի մյուս հարցին,թե նախաքննական ցուցմունքում նշված է,որ Հարություն Ալեքսանյանը Վաչե Սահակյանի և Մովսես Ազարյանի կողմից է ծեծի ենթարկվել,սակայն դատարանում չասվեց այդ մասին,Էրիկ Բեգլարյանն ասաց.«Կարդացի ու հիշեցի։ Եղել է նման բան, ականատես եղել եմ այն ժամանակ,երբ արդեն նրանց բաժանել էին»։
Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը ելնելով ցուցմունքից հարցրեց,թե Կարեն Բաղրամյանի և Հայկազ Բարսեղյանի միջև կոնֆլիկտներից մեկի ժամանակ Կարեն Բաղրամյանը Հայկազին ասելով,թե վերջն իր ձեռքով է գնալու, ի՞նչ ի նկատի ուներ,վկան ասաց.«Նկատի չուներ,որ սպանելու է,նկատի ուներ,որ կխեղճացնի»։
Պաշտպանական կողմի ու մեղադրող դատախազի հարցին,թե ինչ մտածեց ինքը,վկան ասաց.«Սկզբից,երբ ասացին,որ թանաք է,ծիծաղելի էր։Ես ասացի,որ արյուն է,սակայն մտածեցի,որ Հայկազն ինքն իրեն չէր կարող վնասել,ինքն էդ հոգեբանությունը չուներ»։
Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի մեղադրական եզրակացության՝ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձնակի դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադի Բարսեղյանին:
Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո, Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով, խախտելով ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածը, ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ, 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայակից Արտուշ Սիմոնյանին:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26