Այսօր Երեխաների ծանր աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Aysor.am-ը զրուցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Երեխաների իրավունքների պաշտպանության վարչության պետ Էդուարդ Իսրայելյանի հետ՝ պարզելու՝ որքանո՞վ է տարածված երեխաների շահագործումը Հայաստանում և այդ երևույթը կանխելու ինչպիսի՞ միջոցառումներ է ձեռնարկվում իրենց ինստիտուտի կողմից:
Նա մեզ հայտնեց, որ 2016 թվականի դեկտեմբերին ԱՎԾ-ն, Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ համատեղ, 2015 թվականի ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հրապարակել է այդ մասին զեկույց, համաձայն որի՝ Հայաստանում կա 52 հազար աշխատող երեխա:
Նշենք, որ ԱՎԾ-ի հետազոտությանը մասնակցել է 5-17 տարիքային խմբի 453 հազար երեխա, որի 9%-ը կամ 39,300 երեխա ընդգրկված է եղել երեխայի համար արգելված համարվող աշխատանքում:
Իսկ ՄԻՊ-ի 2016 թվականի տարեկան զեկույցում, որտեղ հղում է կատարվում ԱՎԾ-ի հրապարակմանը (260-262 էջեր), մասնավորապես գրված է. «Առավել խոցելի են եղել գյուղաբնակ երեխաները, քանի որ ընթացիկ զբաղվածություն ունեցող երեխաների 88 տոկոսը եղել են գյուղաբնակ: Մտահոգիչ է վնասակար աշխատանքի պատճառով աշխատող երեխաների ստացած վնասվածքների փաստը (հենաշարժիչ համակարգին և վերջույթներին հասցված վնասվածքները տղաների մոտ կազմել են դեպքերի 6.2 տոկոսը, իսկ աղջիկների մոտ այն կազմում է գրեթե երկու անգամ ավելի` 11.2 տոկոսը): Հետազոտության տվյալները վկայում են նաև երեխաների դպրոց հաճախելիության մակարդակի և զբաղվածության միջև ակնհայտ փոխադարձ կապի մասին, ընդ որում՝ հատկապես արտահայտված երեխայի արգելված և վնասակար համարվող աշխատանքների առումով (չաշխատող երեխաներն ունեցել են դպրոց հաճախելիության ավելի բարձր մակարդակ, քան աշխատող երեխաները (95.2 տոկոս և 92.8 տոկոս)»:
Մեր զրուցակիցն նշեց, որ այս ոլորտը վերահսկող հստակ մարմին չկա, և դա «օրենսդրական բաց է»: Նրա խոսքով՝ իրենց ինստիտուտը ունի լիազորություններ միայն այն դեպքում, երբ տեղի է ունեցել երեխաների իրավունքների խախտում և այն չի արձանագրվել պետական կամ ՏԻՄ մարմինների կողմից:
«Նախկինում կար աշխատանքի պետական տեսչություն, որը ժամանակին ուներ աշխատող երեխաների խնդիրներով զբաղվելու լիազորություն, բայց այլևս նման հարցերով զբաղվող տեսչություն չկա, ինչը նշանակում է, որ այս ոլորտը մեզ մոտ բաց է. օրենսդրական խնդիր կա», - նշեց նա:
Սակայն Էդուարդ Իսրայելյանը տեղեկացրեց, որ կա երկու՝ «Մարդու իրավունքերի գործողությունների պլաններ» և «Երեխաների իրավունքերի պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարության» նախագիծ, որից վերջինը այս պահին գտնվում է Սոցապնախարարությունում և ներառում է «երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված վերահսկողության և մշտադիտարկման մեխանիզմների մշակման և ներդրման դրույթներ»:
Աղբյուր՝ Aysor.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26