Իրանի «Հայ համալսարանականների ընդհանուր միությունում» հունիսի 11-ին տեղի է ունեցել Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը միության անդամների և համայնքի այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Դեսպան Թումանյանը հանդես եկավ «Հայաստան-Իրան համագործակցության հեռանկարները» խորագրով ընդարձակ զեկույցով, որից հետո ծավալվեց ակտիվ քննարկում:
Ներկայացվեցին Հայաստանում գիտության և կրթության ոլորտները, կառավարության կողմից այդ բնագավառում ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, ինչպես նաև առկա հիմնախնդիրները՝ մասնավորապես ՀՀ բարձրագույն կրթության վկայականների արտերկրում ճանաչման, Հայաստանի և Իրանի գիտակրթական կառույցների ու մասնագիտական ներուժի օգտագործման և արդյունավետ համագործակցության իրականացման հարցերը:
Խոսվեց մշակութային ու հումանիտար կապերի և դրանց խորացման անհրաժեշտության մասին: ՀՀ դեսպանը տեղեկացրեց ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների ընթացիկ և հեռանկարային ծրագրերի, ինչպես նաև ՀՀ դեսպանության կողմից նախատեսվող մի շարք միջոցառումների մասին:
Դեսպան Թումանյանը հանգամանալից կերպով անդրադարձավ տնտեսական ոլորտի հարցերին՝ Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումներին, միջազգային կազմակերպությունների և փորձագիտական կառույցների կողմից Հայաստանի գործարար միջավայրի, մակրոտնտեսական վիճակի և ընդհանուր առմամբ կառավարության կողմից իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականության գնահատականներին:
Նա ներկայացրեց օտարերկրյա ներդրումների ներգրավման գործընթացի ակտիվացման, արտահանման աճի խթանման, ՏՏ, ոսկերչության և ադամանդագործության, խմիչքների արտադրության, գյուղմթերքների վերամշակման և սննդրի արդյունաբերության, վերականգնվող էներգետիկայի և զբոսաշրջության առաջնահերթ ճյուղերի առնչությամբ անհրաժեշտ տեղեկատվական ապահովման, ներդրումային ծրագրերի ներկայացման, խորհրդատվական աջակցության, ինչպես նաև նշված առաջնահերթ ճյուղերում իրանական ընկերությունների հետ գործունեությանն աջակցության ուղղությամբ իշխանությունների կողմից իրականացվող քայլերը:
Ներկայացվեցին Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության, ԵՄ-ի և մի շարք զարգացած երկրների հետ արտոնյալ առևտրային ռեժիմների ընձեռած պայմանները և դրանք իրանական տնտեսվարողների կողմից արդյունավետ կերպով օգտագործելու հնարավորությունները»:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01