«Արտակարգ իրավիճակների նախարարությունում Արմեն Երիցյանի մահից հետո նախարարության որոշ աշխատակիցներ ավելի ազդեցիկ երևալու համար կոպտորեն խախտում են համազգեստ կրելու կարգը, և դա կատարվում է նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանի աչքի առաջ:
ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի և 2012 թվականի դեկտեմբերի 27-ի որոշումներով սահմանվել և փոփոխվել է արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարարական ծառայության համազգեստի ձևն ու կրման կարգը: Փրկարարական ծառայության ղեկավար Մուշեղ Ղազարյանն, օրինակ, հաճախ է կրում Քաղպաշտպանության վարչության համազգեստն այն դեպքում, երբ օրենքը հստակ սահմանել է փրկարարական ծառայության ենթասպայից մինչև գնդապետի համազգեստի կրման ձևը: Ավելին, արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը 2017 թվականի մարտի 29-ի հրամանով սահմանել է այդ ծառայության համազգեստը կրելու կարգը: Համազգեստի խախտման դեպքերն ԱԻՆ-ում նոր թափ է ստանում: Մուշեղ Ղազարյանի օրինակին հետևողները շատանում են, նրա տեղակալները նույնպես սկսել են կրել նման համազգեստ: Նախարարությունը նշված մարդկանց չի տրամադրում քաղպաշտպանության վարչության համազգեստից, այլ նրանք իրենց միջոցներով են ձեռք բերում: Մուշեղ Ղազարյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է կառավարության սահմանած կարգի խախտմամբ համազգեստ կրում: Մեր հարցերին նա պատրաստ էր պատասխանել, սակայն, երբ հարցը լսեց՝ հրաժարվեց դրան պատասխանելուց: Հարցին, թե ինչո՞ւ հրաժարվեցիք պատասխանել մեր հարցերին, նա ասաց. «Հեռախոսով նման հարցերի չեմ պատասխանում, որ գաս դեմս նստես՝ կպատասխանեմ»:
Նշենք, որ սահմանված կարգի խախտմամբ կրած համազգեստով Փրկարարական ծառայության պետը հանդիսավոր կերպով ուղեկցել է վարչապետ Կարեն Կարապետյանին և Դավիթ Տոնոյանին, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինին և այլ պաշտոնատար անձանց: Նա նույնիսկ աշխատանքայի խորհրդակցության ժամանակ է նախարարի հրամանի խախտմամբ համազգեստ կրել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55