«Հունիսի 25-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության համագումարը։ Կընտրեն նոր վարչություն ու կներկայացնեն անելիքները՝ հռչակելով, որ կուսակցությունը կողմ է «արտահերթ» լուծումներին։ Եվս մեկ անգամ կշեշտվի քաղաքական ուժերի խոշորացման կարևորությունը, ի դեպ, այս ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումներ է ունենում տարբեր ուժերի ղեկավարների, ինչպես նաև Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի հետ, առաջարկվել է մեկ կուսակցություն դառնալ։
«Հրապարակ»-ի աղբյուրի պնդմամբ, «Ժառանգությունում» մեծ ամբիցիաներ չունեն և պատրաստ են խոշոր միավորման դեպքում անգամ հրաժարվել բրենդային անվանումից։ Շաբաթ օրն էլ ընդլայնված կազմով խորհրդի նիստ է տեղի ունեցել, մասնակցել են և Արմեն Մարտիրոսյանը, և Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Քննարկել են ԱԺ ընտրությունների հարցը, թե ճի՞շտ էր արդյոք ՕՐՕ դաշինքի ձևավորումը, ինչ կլիներ, եթե «Ժառանգությունը» միայնակ մասնակցեր կամ «Ելք»-ի հետ։ Հանգել են այն մտքին, որ իշխանությունը ցանկություն չի ունեցել «Ժառանգությանը» խորհրդարան տանելու, և «Ելք»-ի հետ բանակցություններն էլ այդ պատճառով են տապալվել։ Շարքերին ավելի համոզիչ թվալու նպատակով հնչել է նաև այն միտքը, որ «Ելք»-ի հետ իշխանության բանակցությունները վարել է անձամբ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որն իր տանը հյուրընկալել է «Ելք» դաշինքի որոշ անդամների»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44