«Գալուստ Սահակյանի որդին՝ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, պատգամավոր չդարձավ: Թեև նա թիվ 2 ընտրատարածքում ամենաշատ ձայն ստացած ռեյտինգային թեկնածուներից էր, սակայն կուսակցությունը որոշեց, որ տնից մեկը պետք է գնա ԱԺ, ուստի նրան թողեցին կառավարությունում՝ առայժմ նույն պաշտոնին: Սակայն Սահակյանների ընտանիքը նեղանալու բոլոր հիմքերն ունի՝ կրտսեր Սահակյանը չգնաց ԱԺ, ավագին էլ զրկեցին ԱԺ խոսնակի պաշտոնից՝ նրա փոխարեն նշանակելով տարեկցին՝ 70-ամյա Բաբլոյանին: Գալուստ Գրիգորիչն ակնհայտորեն ծանր է տանում գահընկեցությունը և նիստերի դահլիճ է մտնում, գրանցվում ու արագ դուրս գալիս: Նա դահլիճում չէր նույնիսկ այն ժամանակ, երբ խորհրդարանը գրոհում էր որդու վրա՝ պետգույքի մասնավորեցման աղմկահարույց նախագիծը ներկայացնելիս: Մենք մի քանի հարց տվեցինք Արման Սահակյանին:
- Պարոն Սահակյան, ինչ սրտով եք ԱԺ գալիս, երբ ԱԺ նախագահն այլևս Ձեր հայրը չէ, Ձեզ էլ շանս չտրվեց մանդատ ստանալու:
-Շատ նորմալ ու շատ ուրախ եմ նաև դրա համար, որովհետև այն ժամանակ առավել մեծ պատասխանատվություն կար, առավել մեծ բեռ կար մեր ուսերին դրված, հիմա շատ ավելի հանգիստ ենք:
-Իսկ հանգիստ է նաև Գալուստ Գրիգորիչը, նա գրեթե չի նստում նիստերի դահլիճում, չի շփվում լրագրողների հետ, ինչպես նախկինում:
-Փառք Աստծո, ինքն իրեն շատ լավ է զգում, մենք միշտ դրա մասին ենք երազել, որ ինքն առողջ լինի, փառք Աստծո, ինքն էսօր էդ վիճակում է և շատ հանգիստ է տանում, առավել ևս՝ մենք: Ամեն ինչի կողքով պետք է շատ հանգիստ անցնել՝ մի օր կլինի, մի օր չի լինի:
-Անցած տարի, երբ հարցնում էինք՝ հնարավոր է իրեն փոխարինեն ընտրություններից հետո, և ով կարող է փոխարինել, պարոն Սահակյանը պատասխանեց, որ ԱԺ նախագահ լինելու համար առնվազն Սահակյան է պետք լինել:
-Ես հիմա էլ եմ այդ կարծիքին:
-Այսինքն:
-(ժպտում է):
-Հավանաբար, ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելիս ենթադրում էիք, որ որպես փոխհատուցում կվերանշանակվի Ձեր հայրը:
-Ոչ, եթե հիշում եք, 2007-2011 թվականներին մենք եղել ենք ԱԺ-ում, ես եղել եմ պատգամավոր, ես բազմիցս եմ դրա մասին խոսել ու սիրում եմ աշխատել և ենթարկվել թիմին: Առաջնորդվում եմ թիմային մոտեցումներով: Դա թիմի որոշումն էր: Ես բազմիցս հայտարարել եմ, որ եթե կուսակցությունը որոշի, որ պետք է լինեմ ԱԺ-ում, կլինեմ: Բայց մեր քաղաքական թիմը որոշեց, որ ես պետք է մնամ գործադիրում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55