Նախօրեին ժամը 21:21-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Մաշտոց պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցի դիմացի գետնանցումը հորդառատ անձրևից ջրալցվել է, ավտոմեքենաներն արգելափակվել են ջրի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ ջրի մեջ արգելափակվել են թիվ 47 երթուղուն պատկանող «Hyundai» մակնիշի 4380L պետհամարանիշով ավտոբուսը՝ ներսում արգալափակված 16 քաղաքացի, «BMW» մակնիշի 35 SQ 545, «ՎԱԶ 2101» մակնիշի 35 DQ 202, «BMW» մակնիշի 77 UT 777 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Փրկարարներն ավտոբուսից տարահանել են 16 քաղաքացու և տեղափոխել անվտանգ տարածք: «BMW» մակնիշի ավտոմեքենաները դուրս են բերվել քարշակ ավտոմեքենայի օգնությամբ, իսկ «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան՝ փրկարարների օգնությամբ:
Նախօրեին ժամը 21:33-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 29 հասցեում գտնվող «Վերսալ» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ջրի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Տ. Ի.-ին պատկանող «Mercedes» մակնիշի 32 AT 333 պետհամարանիշով ավտոմեքենան:
Հիշեցնենք, որ նախօրեին Երևանում տեղացել էր ուժեղ անձրև և կարկուտ, ինչից հետո երևանյան շատ փողոցներ դարձել էին դժվարանցանելի՝ կուտակված ջրի պատճառով:
Անձրևից հետո ԱԻՆ-ը ստացել է ոչ միայն մեքենաների արգելափակումների մասին ահազանգեր:
Մասնավորապես, հունիսի 12-ին, ժամը 23:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարներ փողոցի թիվ 25/41 շենքի մոտակայքում անձրևատար խողովակը պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պոկվել է թիվ 25 շենքի անձրևատար խողովակը: Փրկարարներն ապամոնտաժել են անձրևատար խողովակը (մոտ 12 գմ):
Ժամը 21:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կասյան փողոցի թիվ 2 հասցեում՝ նկուղային հարկում գտնվող էլեկտրոնիկայի խանութն անձրևաջրերից ջրալցվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել օժանդակ մեքենա (ջրահեռացման պոմպով): Փրկարարները հեռացրել են լցված ջուրը՝ մոտ 1 տ:
Ժամը 21:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան և Լենինգրադյան փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ գետնանցումում տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ավտոճանապարհի երթևեկելի հատվածում՝ ասֆալտի վրա առաջացել է փոս՝ մոտ 0,5 քմ, ինչի հետևանքով ջրալցվել է գետնանցումը: Փրկարարները սահմանազատել են տարածքը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26