Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ճիշտ չի համարում արվեստագետների՝ պետական պաշտոններ ստանձնելու նախադեպը: Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը։
Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայի մշակութային զարգացման մեջ սկսվում է նոր փուլ, և իրենք արդեն ավարտել են բարեփոխումների իրենց լայնածավալ ծրագիրը։
Հայտնի է, որ այդ «բարեփոխումներն» առաջինը կազդեն Թուրքիայի ամենախոշոր քաղաքի՝ Ստամբուլի ու դրա կենտրոնական Թաքսիմ հրապարակի վրա, որտեղ Էրդողանի իշխանությունը նախատեսում է քանդել Թուրքիայի հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի օրոք կառուցված պատմական հուշարձաններն ու կառուցել մեծ մզկիթ։
«Մենք կվերացնենք այդ տգեղ կառույցներն ու դրա փոխարեն մեր մշակույթին հարիր գեղեցիկ կառույց կունենանք», – ասել է Էրդողանը՝ հավելելով, որ այսուհետ արվեստագետները պետական պաշտոնյա չեն լինի, քանի որ պետությունն ու պետական աշխատողները չեն կարող մշակութային հարցերում լինել ղեկավար։
«Պետությունն արվեստի ասպարեզում պետք է լինի ոչ թե ղեկավարող, այլ աջակցող։ Սկզբունքորեն ճիշտ չեմ գտնում արվեստագետների՝ պետական բարձր պաշտոններ զբաղեցնելը»,- ասել է Էրդողանը։
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55