Հունիսի 13-ին, ժամը 12:00-ին «Տեսակետ» մամլո ակումբում տեղի ունեցավ «Ժողովրդի ձայնը» ակումբի մամլո ասուլիսը «Բիոլոգիական լաբորատորիաները Հայաստանում` որպես օտարերկրյա ռազմական նշանակության օբյեկտներ» թեմայով:
Ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը նշեց, որ 2010թ-ից բիոլոգիական լաբորատորիաների թիվն ամբողջ աշխարհում հասել է 20-ից 400-ի: Բիոլոգիական լաբորատորիաները բացվում և օժանդակվում են ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության կողմից` մասնավորապես ֆինանսավորվում են սպառնալիքների նվազեցման գործակալության կողմից: 2010թ-ից ռեֆերենս լաբորատորիաները բացվել են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Ղազախստանում և Ուզբեկստանում: Միանշանակ կարող ենք փաստել, որ այդ լաբորատորիաներն ունեն երկակի նշանակություն, քանի որ իրենց օժանդակությունը կատարվում է ռազմական կառույցի կողմից, իսկ գործունեությունն անցանում է խիստ գաղտնի պայմաններում: Լաբորատորիաների օժանդակման համար տրամադրվում են խոշոր գումարներ, մասնավորապես Ուկրաինայում դա կազմել է 175 մլն. ԱՄՆ դոլար, Վրաստանում` 150 մլն դոլար, Ղազախսատնում` 130 մլն դոլար:
Հայաստանում գործում են այդպիսի ռեֆերենս լաբորատորիաներ Երևանում, Գյումրիում և Իջևանում: Չկա որևիցե կասկած, որ ԱՄՆ-ն, ծախսելով այդքան խոշոր գումարներ, այն էլ Պենտագոնի ֆինանսավորմամբ, հետապնդում է լուրջ քաղաքական և ռազմավարական նպատակներ: Նպատակը մեկն է` ստեղծել բոլոր երկրներում, որտեղ գործում են այդպիսի լաբորատորիաներ, բիոլոգիական զենքի տեսակներ, որոնք ադապտացված կլինեն տվյալ տեղանքին: Ուսումնասիրելով տարբեր վարակներ` Պենտագոնը ոչ թե զբաղված է այդքան գումար վատնելով այդ երկրներում հիվանդությունների կանխմամբ, այլ ստեղծում է նոր բիոլոգիական տեսակի ազդեցության միջոցներ տվյալ երկրների նկատմամբ: Բանախոսն ավելացրեց, որ աշխարհում տարբեր վարակների թիվը կտրուկ աճել է լաբորատորիաների աճին զուգահեռ, և բավականին շատ մասնագետներ հայտնի թռչնի գրիպի վարակի տարածումը կապել են Վրաստանում այդպիսի ռեֆերենս լաբորատորիաների գործունեության հետ:
Ղուկասյանը հայտարարեց, որ հունիսի 15-ին, ժամը 12:00-ին կանցկացնեն ակցիա ԱՄՆ դեսպանատան առջև և կփոխանցեն ԱՄՆ դեսպանին նամակ-պահանջագիր հստակ հարցադրումներով:
Մեկ այլ բանախոս Ծովինար Կոստանյանն իր ելույթում նշեց, որ, ուսումնասիրելով հարևան Վրաստանի փորձը, որտեղ լաբորատորիաների մասշտաբները և իրենց ֆինանսավորումները գերազանցում են քաղաքացիական նպատակների համար նախատեսված լաբորատորիաների ֆինանսավորումը, կասկածներ են առաջանում, որ դրանք կարող են օգտագործվել այլ նպատակների համար, մասնավորապես` հավաքել տվյալ երկրում ազգային պաթոգենները: Անհրաժեշտության դեքպում դրա արդյունքում ստեղծած նոր տեսակի վարակներն կարող են օգտագործել ընդդեմ տվյալ երկրի կամ տարածաշրջանի:
“ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը Երևանում ռեֆերենս լաբորատորիա ստեղծելու համար տրամադրել է 15.5 մլն դոլար: Իսկ ընդհանուր առմամբ 18 մլն դոլար: Մենք վստահ ենք, որ եթե այդ լաբորատորիաների ֆինանսավորումը հատկացվում է ռազմական կառույցի կողմից, ապա լաբորատորիաների նպատակները նույնպես ռազմական բնույթի են,” - ասաց նա:
Կոստանյանը նշեց, որ իրենք ԱՄՆ դեսպանատան հայտարարությունից հետո, այն է որ լաբորատորիաների աշխատանքների մասին տեղեկատվությունը բաց է հանրության համար, այցելեցին այդ լաբորատորիաների գրասենյակ որպեսզի ստանան որոշակի պատասխաններ իրենց հուզող հարցերին: Հարցերը հետևյալն էին.
Բանախոսը ավելացրեց, որ իրենք այցելության արդյունքում չեն ստացել որևիցե հարցի պատասխան, բացի նրանից, որ այդ լաբորատորիաներն ունեն ռազմավարական նշանակություն և այնտեղ առկա են խիստ վտանգավոր և մահացու վարակներ:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26