«Արտ ֆեստ» միջազգային երիտասարդական փառատոնը շարունակում է Երևանը լցնել արվեստով: Արտֆետսյան 10 օրերից երկուսը նախատեսված են կինոդիտումների համար:
Հունիսի 12-ին և 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվում են այն ֆիլմերը, որոնք հաղթահարել են նախընտրական փուլն ու հանձնվել մասնագիտական հանձնախմբի դատին: Այս տարի «Արտ Ֆեստ»-ը ստացել է ֆիլմերի շուրջ 60 հայտ, որոնցից միայն 21-ն են ընդգրկվել փառատոնի մրցութային ծրագրում:
Փառատոնի «Կինոարվեստ» բաժնի ժյուրիի կազմում ընդգրկված են կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Չալդրանյանը, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը, մոտնաժի ռեժիսոր Տիգրան Բաղինյանը և կոնպոզիտոր Վաչե Շառաֆյանը: «Մոսկվա» կինոթատրոնում հենց նրանք էլ վարում էին վարպետության դասը, որին մասնակցում էին փառատոնի մասնակիցներն ու պարզապես կինոսիրողները:
Վիգեն Չալդրանյանը, ով արդեն երկրորդ տարին է, ինչ ժյուրիի կազմում է, նշեց, որ հավաքված երիտասարդ գործընկներները վաղվա արվեստի հիմքերն են: Նրա խոսքերով` շատ դժվար է ընտրել լավագույն մասնակցին, քանի որ ժյուրիի չորս անդամների տեսակետները գրեթե երբեք չեն համընկնում:
«Ես առաջնային կարևորություն եմ տալիս կադրի ետևում ձևավորված պատրաստի մասնագետին: Ինձ համար չկան առանձնացված ոճեր: Ավելի շատ կենտրոնանում եմ տվյալ ոճի մատուցման վրա: Չափանիշները տարբեր են` ձեռագիր, անհատականություն, թեմա և նոր խոսք: Բնականաբար գործ ունենք մեծ մասամբ ուսանողների աշխատանքների հետ և ունենք սահմանած մեր չափանիշները, բայց այստեղ կարևորը ոչ թե հաղթելն է, այլ ուրիշների կողմից ընկալվելը: Ի վերջո, ինչպես հայտնի ֆրանսիացին է ասում, ամբողջ կյանքը վեճ է ճաշակների շուրջ»,- մեջբերելով Ժան դե Լաբրյուերին` նշեց Վիգեն Չալդրանյանը:
Վարպետության դասին հաջորդեց ֆիլմերի ցուցադրությունը, որը կշարունակվի նաև հունիսի 13-ին: Այս տարի, բացի հայասանցիներից, մասնակցում են նաև երիտասարդ կինոգործիչներ Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Ուկրաինայից, Հնդկաստանից և Իրանից:
Հաղթողների անունները հայտնի կդառնան հունիսի 19-ին` փառատոնի փակման արարողության ժամանակ: Մրցանակներ են սահմանվել «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն կին դերակատար», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն սցենար», «Լավագույն պրոդյուսերական աշխատանք» և «Լավագույն երաժշտական ձևավորում» անվանակարգերում:

19:33
19:01
18:33
18:02
17:02
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01