Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում, Սեւանա լճի ափամերձ տարածքում, Նկարիչների միության պանսիոնատի հարևանությամբ 10 հեկտար տարածքի վրա ծիրանի այգի է հիմնվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շորժայի գյուղապետ Սուլիկո Շուշանյանը, ծիրանի այգին հիմնվել է 2016 թվականին Շորժայի բնակիչ Շահունի Շուշանյանի նախաձեռնությամբ եւ սեփական միջոցներով: «ՓՄՁ ԶԱԿ»-ի կողմից ծրագրի իրականացման համար տրամադրվել է մոտ 16 միլիոն դրամի վարկային միջոց:
«Ծիրանի այգու հիմնման համար ծախսվել է մոտ 130 միլիոն դրամ: Տնկվել է 2250 հատ ծիրանի մեկ տարեկան տնկիներ՝ մոտ 1 մետր հասակով, եւ 2000 հատ բարդի՝ որպես պաշտպանիչ շերտ: Կառուցվել են խորքային հոր, կաթիլային ոռոգման համակարգ, տրանսֆորմատորային ենթակայան, ցանկապատ: Այգու պահպանման, խնամքի ու զարգացման համար ստեղծվել են 12 մշտական աշխատատեղեր, որտեղ ընդգրկված են այգեգործ մասնագետներ կամ գիտնականներ: Ամեն ինչ արվում է մասնագիտական հաշվարկների հիման վրա: Մեկ տարվա աշխատանքը ցույց տվեց, որ ծիրանի այգու հիմնումը մեր համայնքում լավ քննություն է բռնել»,- պատմեց Սուլիկո Շուշանյանը:
Գյուղապետի կարծիքով՝ նորաստեղծ այգու համար դժվար փորձություն էր նախորդ ձմռան ցուրտը, ինչը հաջողությամբ հաղթահարվել է:
«Մեր տնկած ծառերի 90 տոկոսն արդեն ապահովել է բավարար կպչողականություն եւ կենսունակություն: Ծառերը ժամանակին սնուցվում են, ոռոգվում, հսկվում ու խնամվում: Կարծում եմ, որ չորրորդ տարում այգին կապահովի առաջին բերքը եւ կսկսի եկամուտ բերել: Այն հիմնված է ծովի մակարդակից 1915-1932 մետր բարձրությունում:
Շորժայում ծիրանի բերքը հասունանում է օգոստոսի վերջերին եւ սեպտեմբերի սկզբներին, ճիշտ այն ժամանակ, երբ Արարատյան դաշտում ծիրանի բերքի սպառման պատճառով շուկայում համապատասխան պահանջարկ է առաջանում: Բացի այդ, որոնելու ենք նաեւ արտահանման հնարավորություններ: Եվ, քանի որ մեծ են ակնկալիքները, մտածել ենք նաեւ ծիրանի այգու ընդարձակման ծրագրի մասին, ինչի դեպքում գործ ենք ունենալու ավելի մեծ ծավալի ձեռնարկների հետ:
Արտանիշի թերակղզու արեւմտյան փեշին, նորաստեղծ այգուց մոտ 300 մետր հեռավորությամբ այս աշնանը ծիրանի տունկ պետք է կատարվի արդեն 40 հեկտարի վրա, որի համար ընկերությունն ունի բոլոր հնարավորությունները: Ծրագիրը ոչ միայն շահավետ բիզնես է, այլ նաեւ բնապահպանական ու գյուղատնտեսական նշանակության կարեւոր ձեռնարկ, կայուն աշխատատեղեր»,- հավաստեց գյուղապետը:
Ընկերությունն առավել մտահոգված է այգին ու ապագա բերքը կարկտահարության վտանգներից հուսալիորեն պաշտպանելու խնդիրներով:
«Մտածում ենք կառավարության օժանդակությամբ հակակարկտային կայանք տեղադրելու մասին: Շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե կարողանայինք կարկտահարության սպառնալիքը չեզոքացնել պաշտպանիչ ցանցերի օգնությամբ, ինչը, սակայն, թանկ հաճույք է: Մնացած դեպքերում մեր հույսը կախված է լինելու բնության քմահաճույքից: Լիահույս ենք, որ մինչեւ բերքատվության շրջանը լուծած կլինենք նաեւ կարկտահարության սպառնալիքի դեմ պայքարի խնդիրը»,-ամփոփեց Սուլիկո Շուշանյանը
168.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26