Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավարության ընթացքում, այսօր՝ հունիսի 113-ին, դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը դատարանի դահլիճից երեք ժամով հեռացրեց ամբաստանյալներից Գեւորգ Սաֆարյանին՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նման սանկցիա կիրառելու պատճառը դատավորի հետ պարբերաբար վեճերն էին, նաեւ այն, որ Գեւորգ Սաֆարյանը փորձեց հայտարարություն անել նստած վիճակում:
Ըստ ամենայնի, այսօր Գեւորգ Սաֆարյանն այլեւս չի կարողանա մասնակցել դատական նիստին:
Այս առնչությամբ, Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը լրագրողներին հայտնեց հետեւյալը. «Նախագահող դատավորը յուրօրինակ ձեւով է նիստը վարում: Դատախազ Պետրոսյանն ասաց, որ քանի որ ոչ բոլոր պաշտպաններն են ներկա, այդ դեպքում խախտվում է պաշտպանյալների իրավունքները, արդյունավետ պաշտպանություն ունենալու իրավունքը, ինչը նախագահող դատավորն անտեսեց: Խոսքը Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանի մասին էր, որը չէր կարողացել մասնակցել նիստին: Եվ քանի որ դա նաեւ Գեւորգ Սաֆարյանի իրավունքների խախտում էր, դատավորը հնարավորություն չէր տվել, որ Գեւորգ Սաֆարյանը դիրքորոշում հայտնի, թե արդյոք համաձա՞յն է, որ առանց իր պաշտպանի նիստը շարունակվի: Սաֆարյանը մի քանի անգամ տեղից խոսեց, նախագահող դատավորի ուշադրությունը հրավիրեց այդ հանգամանքի վրա, ու քանի որ Գեւորգ Սաֆարյանը այդ ամենը ասաց նստած վիճակում, դատավորը սանկցիա կիրառեց՝ երեք ժամով հեռացնելով դատարանի դահլիճից»:
Նշենք, որ մինչ այդ ամբաստանյալների պաշտպաններից Արայիկ Պապիկյանն ու Տիգրան Հայրապետյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, ինչը դատարանը մերժեց:
Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Հոդվածներից յուրաքանչյուրը նախատեսում է մինչեւ 10 տարվա ազատազրկում:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26