Երեւանում իրավիճակն արտակարգ էր, սակայն անձրեւատար համակարգը դիմացավ քննությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Վեոլիա Ջուր» ընկերությունը՝ անդրադառնալով նախօրեին Երեւանում տեղացած հորդառատ անձրեւին ու կարկուտին:
Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.
«Տարին երեք անգամ` գարնանը` ձնհալից հետո, ամռանն ու աշնանը, ինչպես նաեւ հորդ անձրեւներից հետո, մայրաքաղաքի անձրեւատար ցանցը պարտադիր կարգով մաքրվում է կուտակված աղբից: Այս տարի վերջին անգամ այն մաքրվել է մեկ ամիս առաջ: Անշուշտ, նաեւ դրա շնորհիվ երեկվա տեղատարափ անձրեւի ժամանակ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից շահագործվող համակարգը դիմացավ քննությանը:
Ընկերության տվյալներով` մեր սպասարկման տարածքում ջրերի զգալի կուտակումներ գրանցվել են երեւանյան երկու հասցեում. մեկը Լենինգրադյան փողոցում, մյուսը Մաշտոցի պողոտայում՝ «Ծածկած շուկայի» հարեւանությամբ: Առաջին հասցեում` ջրերի կուտակումը տեւել է ընդամենը 15 րոպե, քանի որ եղանակային կանխատեսումները հաշվի առնելով, ընկերության «Արեւմուտք» տարածաշրջանի տնօրինության «Մաշտոց» տեղամասի աշխատանքային խումբը եղել է կազմ ու պատրաստ, անմիջապես մեկնել է Լենինգրադյան ու գլխավոր ճարտարագետ Հրանտ Դանիելյանի ղեկավարությամբ արագորեն վերացրել ջրի կուտակումները: Վերականգնվել է փողոցի կանոնավոր երթեւեկը:
Ինչ վերաբերում է «պրոսպեկտի» ստորգետնյա անցումին, ապա այստեղ իրավիճակը պայմանավորված էր անձրեւի հորդառատությամբ: Անձրեւաջրերը Մաշտոցի պողոտայով մեկ հոսում էին դեպի ստորգետնյա անցում, որի անձրեւատար համակարգը հընթացս չէր հասցնում ջուրը հեռացնել: Այստեղից էլ կուտակումները:
Այդ ժամերին տարածքի համար պատասխանատու «Կենտրոն» տեղամասի աշխատակիցները գլխավոր ճարտարագետ Արթուր Զակեոսյանի գլխավորությամբ աշխատել են արտակարգ ռեժիմով, անընդհատ մաքրելով դեպի «Մետրոպոլ» հյուրանոց ձգվող գետնուղու անձրեւատարների ճաղավանդակները, այդկերպ ապահովելով ջրերի արագ հեռացումը: Իրավիճակն այստեղ կարգավորվել է 23.00-23.30-ին:
Ընկերության սպասարկման մյուս տարածքներում առանձնապես լուրջ խնդիրներ չեն առաջացել: Այո, եղել են ջրերի կուտակումներ որոշ փողոցներում, սակայն դա նման իրավիճակում անխուսափելի է, եւ բնորոշ է ոչ միայն Երեւանին:
Ջրամատակարար-քաղաքապետարան ակտիվ համագործակցության շնորհիվ վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել ու զարգացել է Երեւանի անձրեւատար համակարգը: Լուծվել են խնդիրները Երեւանի մի քանի տասնյակ վայրերում, որտեղ դեռեւս ոչ շատ վաղուց անձրեւաջրերի կուտակումները սովորական երեւույթ էին: Այստեղից էլ երեկվա միանգամայն կառավարելի վիճակը նման հորդ անձրեւի դեպքում:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով եղանակային կանխատեսումներն ու նոր հորդ անձրեւների հավանականությունը առաջիկա օրերին, Վեոլիա Ջուրը ներկայումս նորից ակտիվորեն մաքրում է անձրեւատարները, «Սանիտեքի» աջակցությամբ այնտեղից հեռացնում աղբը, կոտրված ճյուղերն ու տերեւները ու նախապատրաստում համակարգը նոր փորձությունների:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26