Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
Մասնավորապես հարցին` Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել է, որ ժամանակն է փոխել ստատուս քվոն և անցնել բովանդակային բանակցությունների` Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում քննարկված թաստաթղթերի հիմնա վրա, սա ինչպե՞ս է մեկնաբանում ՀՀ ԱԳ նախարարությունը, Նալբանդյանը նշել է, որ դա Ադրբեջանի երևակայությունն է:
Ըստ Նալբանդյանի` Մոսկվայում երկու երկների ԱԳ նախարարները որևէ փաստաթղթի շուրջ բանակցություններ չեն վարել ,եթե որևէ տեքստ քննարկվել է, դա եղել է մամլո հաղորդագրության տեքստ, որը Նալբանդյանի խոսքով հաստատվել է նախարարների միջև` եռանախագահների մասնակցությամբ: ,«Այդ տեքստը հետագայում նույնությամբ հրապարակվել է ՌԴ և Հայասռանի ԱԳ նախարարությունների կողմից, իսկ Ադրբեջանական ԱԳ նախարարութունը հրապարակել է իր վարկածը, որրտեղ ասել է ոչ թե իրականությունը, որ համանախագահները կարևորեցին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, այլ ասված էր, որ նախարարները բանակցեցին Վինեայում և Սանկտ-Պետերբուրգում բանակցությունները»,- ասաց նա, ապա ընդգծեց, որ լրիվ աբսուրդ ինչ-որ մի բան էր հապարակվել Ադրբեջանի կողմից:
Սանկտ-Պետերբուրգի փաստաթղթի մասին էլ, Նալբանդյանի խոսքով, նախագահները հայտարարություն են հրապարակել, որտեղ ամեն ինչ ասված է: Ապա Նալբանդյանն ընդգծեց, որ Բաքուն փորձեց իր մեկնաբանությունը տալ, իսկ ՌԴ ԱԳ նախարարը այդ մեկնաբանությունները որակեց որպես այլասերված: «Դա սպառիչ որակում էր և դրան ավելացնելու շատ բան չկա: Դա է Հայաստանի և Ադրբեջանի տարբերությունը. մենք խոսում ենք փաստերով, իսկ իրենք` տպավորություններով` հիմնված ինչ-որ երևակայությունների վրա»,- շեշտեց նա:
Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի այն ասածին, թե ստատուս քվոն պետք է փոխվի, Նալբանդյանը նշեց, որ այնպիսի տպավորություն է, որ ադրբեջանական պաշտոնյաններն ինչ-որ յուրահատուկ տաղանդ ունեն ֆիքսվել ինչ-որ մի բանի վրա և բազմաթիվ անգամ կրկնել` արժեզրկելով ասածի իմաստը և հատկապես անել լրիվ հակառակը: «Դա ստատուս քվոյին էլ է վերաբերում: Ո՞վ է խոչընդոտում իրականացմանը և չի իրականացնում այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում բանակցությունների ժամանակ, իհարկե Ադրբեջանը: Բաքվի բրենդ է արդեն առաջացել` ասել մի բան, անել լրիվ ուրիշ բան»,- հայտարարեց նա:
Նալբանդյանն անդրադարձավ նաև հարցին, որ նա, ընդունելով ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահներին, նշել է, որ ժմանակն է նրանք հայտարարություններից անցնեն կոնկրետ գործողությունների` զսպելու Ադրբեջանին: Արդյո՞ք նա կարծում է` միջազգային հանրությունը, համանախագահները պատժիչ գործողություններ կկատարեն Ադրբեջանի նկատմամբ, նա արձագանքեց. « Եռանախագահող երկրները բազմիցս են հայտարարել, որ այն կոմղը, որը կգնա ուժի կիրառման և զինադադարի խախտման խստորեն կդատապարտվի:Եղել են դեպքեր, որ եռանախագահները հասցեկան հայտարարույթյուններ են արել: Դա ի՞նչ է նշանակում, լոկ հայտարարույթյու՞ն է, չեմ կարծում: Չնայած Ադրբեջանը ձևացնում է, թե իրեն չի վերաբերում այդ կոչը, նա ձևացնում է, թե կարող է արհամարել այդ հայտարարությունները: բոլորին է պարզ` ով է խոչընդոտում հետաքննության մեխանիմզների տեղադրմանը, ուղղակի նրանք միջնորդ երկրներ են և փորձում եմ հնարավորինս հավասարակշիռ քաղաքականություն վարել»,- ընդգծեց նա, ապա հավելեց.« Բայց որքա՞ն ժամանակ է պետք, որ հայտարարութւյուններից դուրս գա և սանձվի Ադրբեջանի այն քայլերը, որ սասանում է տարածաշրջանի խախաղությունը»:
Նա կարծիք հայտնեց, որ միջազգային հանրությունը գալիս է դրան, որ այն երկիրը, որը փաստորեն խաղաղության դեմ է, սպառնում է ռազմական ուժի լուծմամբ լուծել այս խնդիրը, այդ երկրի նկատմամբ պետք է համապատասխան քայլեր կատարել:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26