Փաստաբանների ծեծի գործով տուժող ճանաչված Արմեն Սողոմոնյանը որպես կասկածյալ է ընդգրկել փաստաբանների միջև տեղի ունեցած փաստի հիման վրա հարուցված քրեական գործում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց միջադեպին մասնակից փաստաբան Տիգրան Աթանեսյանը, ում գրասենյակում էլ տեղի էր ունեցել միջադեպը:
«Սա խայտառակություն է: Արմեն Սողոմոնյանը ծանուցագիր է ստացել այն մասին, որ ինքը կասկածյալ է, այն դեպքում, երբ հարձակումը տեղի է ունեցել մեր նկատմամբ: Սա քննչական մարմնի կողմից քայլ է: Նրանք այդ կերպ փորձում են մեզ ստիպել, որպեսզի մենք գնանք հաշտության: Նման բան չի լինի, մեր արժանապատվությունն ավելի բարձր է, քան փաստաբանի արտոնագիրը»,- ասաց Աթանեսյանը:
Հարցին, թե Տիգրան Աթանեսյանը ծանուցագիր ստացե՞լ է, վերջինս հայտնեց, որ դեռևս չի ստացել ծանուցագիր, սակայն առաջիկայում կստանա.«Ես մտածում եմ, որ առաջիկայում ես ևս նման ծանուցագիր կստանամ և որպես կասկածյալ կներգրավվեմ գործում»:
Ծանուցագիր ստանալու մասին հրապարակում է արել նաև փաստաբան Արմեն Սողոմոնյանը: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ստացել եմ այս ծանուցագիրը, որից պարզ է, որ իմ և Տիգրան Աթանեսյանի նկատմամբ կատարված հանցավոր հարձակման հետևանքով ես դարձել եմ կասկածյալ: Ավելի մեծ կամայականություն, ապօրինություն քննչական մարմիններից սպասել անհնարին էր. եթե սա նպատակ է հետապնդում ինձ ստիպելու գնալ հաշտության, ապա դա անիմաստ է, իսկ քննության որակի մասին կներկայացնեմ լրացուցիչ՝ մամուլի ասուլիսով»:
Հիշեցնենք, որ Ոստիկանությունում 2017թ. ապրիլի 27-ին հաղորդում էր ստացվել, որ նույն օրը փաստաբան Տիգրան Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկվել Տիգրան Աթանեսյանը և նրա ընկեր Արմեն Սողոմոնյանը: Փաստաբանի հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցվել ՔՕ-ի 118-րդ հոդվածի՝ ծեծի հատկանիշներով:
Նույն օրը հաղորդումներ էին ներկայացրել երեք փաստաբաններ՝ Սիմոն Բաբայանը և նրա երկու գործընկերներ Արսեն Հարությունյանը, Վրեժ Խաչիկյանը, որ մարմնական վնասվածքներն ստացել են ապրիլի 27-ին փաստաբան Տիգրան Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որին մասնակցել է նաև Գևորգ Մկրտչյանը: Այդ հարղորդումների հիման վրա ևս մեկ քրեական գործ էր հարուցվել նույն հոդվածով:
Փաստաբանների ծեծի դեպքով հարուցված երկու քրեական գործերը կքննվեն մեկ վարույթում: Կողմերը ճանաչվել էին տուժող:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26