ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 13-ին ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ողջունելով Սվեն Միսկերին խորհրդարանում, կարևորել է բազմակողմ եւ փոխշահավետ համագործակցության ընդլայնումը Էստոնիայի հետ:
ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ հայ-էստոնական հարաբերությունները պատմականորեն բարեկամական են եղել՝ հիմնված ընդհանուր արժեհամակարգի վրա:
Արա Բաբլոյանը նշել է. «Այսօր բավականին ընդգրկուն է խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական գործընթացներում եւ չափազանց կարևոր են համապարփակ միջխորհրդարանական շփումները, որոնք իրենց առանձնահատուկ դերակատարումն ունեն հայ-էստոնական միջպետական հարաբերությունների սերտացման գործում»:
Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության կարեւորությունը եւ տեղեկացրել, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կշարունակի ղեկավարել ԱԺ Հայաստան-Էստոնիա բարեկամական խումբը:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել տարբեր խորհրդարանական հարթակներում երկու երկրների խորհրդարանների սերտ ու արդյունավետ համագործակցությունը և Հայաստանի համար զգայուն հարցերի շուրջ Էստոնիայի պատվիրակության հավասարակշռված դիրքորոշումը:
Արա Բաբլոյանը նշել է. «Եվրոպական միությունը Հայաստանի կարևոր գործընկերներից է, քանի որ ԵՄ հետ մեր համագործակցությունը առաջին հերթին հիմնվում է ընդհանուր արժեքային համակարգի վրա: Մենք հաստատակամ ենք Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները շարունակաբար խորացնելու և ընդլայնելու հարցում»:
ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին, վերահաստատել է Հայաստանի՝ ԼՂ հիմնահարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կարգավորելու դիրքորոշումը եւ նշել, որ եվրոպական արժեհամակարգ ունեցող ժողովուրդները այլ մոտեցումներ չեն կարող ունենալ:
Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, անդրադարձել է Եվրոպական միության խորհրդում Էստոնիայի մոտալուտ նախագահությանը եւ կարեւորել Հայաստանի հետ համագործակցությունը Արևելյան գործընկերության շրջանակում: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ Էստոնիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ այն չպիտի ուղղորդվի բռնությամբ. հանգուցալուծումը պիտի լինի դիվանագիտական, բանակցային ճանապարհով, և Եվրոպական միությունը պատրաստ է նպաստելու դրան:
Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են ԵՄ-Հայաստան հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանն այս տարվա նոյեմբերին, ինչպես նաև հայ-էստոնական հարաբերությունների և բազմակողմ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերին:
18:42
18:11
17:48
17:33
14:49
14:27
14:02
13:45
13:19
13:03
12:44
12:17
12:09
11:48
11:23
11:04
10:45
10:19
10:02
20:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47