ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 13-ին ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ նման այցելությունները լավ հնարավորություն են քննարկելու ՆԱՏՕ-Հայաստան գործակցության օրակարգը, ինչպես նաև մտքեր փոխանակելու տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել ս.թ. փետրվարի 27-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ունեցած արդյունավետ հանդիպումը և հատուկ ներկայացուցչին խնդրել է Գլխավոր քարտուղարին փոխանցել իր ջերմ ողջույններն ու Հայաստան այցելելու հրավերի վերահաստատումը:
Ջեյմս Ապատուրայը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության համար և նրան փոխանցել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի բարեմաղթանքներն ու կրկին հանդիպելու պատրաստակամությունը:
Հյուսիսատլանտյան դաշինքի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հանդիպման սկզբում կազմակերպության անունից երախտագիտություն է հայտնել Հայաստանին՝ Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցության և միջազգային խաղաղապահ առաքելություներին ունեցած ներդրման համար, ընդգծելով, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններն այս տարիներին զարգացել են վստահության և փոխըմբռնման մթնոլորտում: Ջեյմս Ապատուրայը նշել է, որ Երևանից հեռանալու է այդ արդյունավետ համագործակցությունը շարունակելու հաստատակամությամբ:
Հանդիպման ընթացքում հյուրի խնդրանքով Հանրապետության Նախագահը ներկայացրել է Սահմանադրության փոփոխություններից հետո Հայաստանում պետական կառավարման նոր համակարգին անցնելու գործընթացը և բարեփոխումների կարևորությունը, ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ զարգացումներն ու իր գնահատականներն իրավիճակին: Անդրադարձ է եղել նաև Հայաստան-Իրան հարաբերություններին, տարածաշրջանի խնդիրներին և անվտանգության տեսանկյունից մարտահրավերներին:
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55