Tert.am - Ես տեղյակ չեմ դեպքի մասին, բայց որպես քաղավիացիայի մասնագետ, կարող եմ ասել, որ Flightradar ծառայությունը ճիշտ է ցույց տալիս ինքնաթիռի թռիչքի ուղղությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Դմիտրի Աթբաշյանը:
Նշենք, որ flightradar24.com կայքի համաձայն՝ Ստամբուլից թռչող Turkish Airlines ավիաընկերության Airbus A321-231 ինքնաթիռը, որը կատարել է TK334/THY3RF չվերթը, Բաքու է հասել Արցախի օդային տարածքով՝ անցնելով Ստեփանակերտից մի փոքր հյուսիսով:
«Արցախը գտնվում է 2-3 օդային միջանցքների միջև: Դրանք հենց Արցախի սահմանների մոտով են անցնում: Եթե ինքնաթիռը թռիչքի ժամանակ 5-10 կմ աջ կամ ձախ շեղվի, արդեն հայտնվում է Արցախի օդային տարածքում»,- նշեց Աթբաշյանը:
Մասնագետի կարծիքով՝ եթե հայկական կողմը հարված հասցներ Արցախի օդային տարածքով թռչող թուրքական ինքնաթիռին, դա շատ սխալ քայլ կլիներ:
«Ամբողջ միջազգային հանրությունը շատ վատ կընդուներ: Ամբողջ աշխարհում քաղավիացիային աշխատում են աջակցել, վնաս չպատճառել ոչ մի օդանավի»,- նկատեց նա:
Հիշեցնենք նաև, որ 2011 թվականին ավարտվել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման աշխատանքները, սակայն մինչ օրս չի հաջողվում օդային ուղևորափոխադրումներ իրականացնել Արցախի և Հայաստանի միջև, քանի որ առկա են քաղաքական խոչընդոտներ: Ադրբեջանը զգուշացրել է՝ Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքների դեպքում հարվածներ կհասցնի «իր օդային տարածքը խախտելու համար»:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26