Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի անվան հիմնադրամը հրապարակել է «Մամուլում ատելություն պարունակող նյութերի դիտարկում» զեկույցը, որն ընդգրկում է 2017-ի հունվար-ապրիլ ամիսները:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ըստ զեկույցի՝ 4 ամսվա ընթացքում Թուրքիայի ազգային, էթնիկ և կրոնական խմբերին թիրախավորող 1876 հոդված և լուր է հրապարակվել: Մամուլում հրապարակված բոլոր նյութերում բացահայտվել է 58 տարբեր խմբերի նկատմամբ ատելության 2335 դեպք: Այս 4 ամսվա ընթացքում ամենաշատը թիրախավորվել են հայերը:
Հայերին թիրախավորող 439 ատելություն պարունակող նյութ է հայտանբերվել, 2-րդը սիրացիներն են, որոնց մասին հրապարակվել է նմանատիպ բովանդակությամբ 433 նյութ, իսկ հրեաները 3-րդն են՝ 298: Առաջին եռյակին հաջորդում են ընդհանուր առմամբ բոլոր քրիստոնյաները, ապա հույները, նրանց թիրախավորող համապատասխանաբար 210 և 198 նույթ է հրապարակվել:
Ըստ զեկույցի՝ նշյալ ժամանակահատվածում մամուլի հրապարակումներում հայերը ներկայացվել են որպես թշնամի՝ ասոցացվելով բռնության հետ: Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա հակամարտությանը վերաբերող նյութերում և մեկնաբանություններում հայերը թիրախավորվել են, հիշատակվել են PKK և ASALA-ի հետ միասին և նույնականացվել են «ահաբեկչության» հետ:
Բացի այդ հայերին ցույց են տվել որպես մի ուժ, որը կանգնած է մշտապես թշնամի ներկայացվող խմբերի և անձերի հետևում:
Ատելություն պարունակող հռետորաբանություն հատկապես հանդիպում է «Yeni Akit», «Milli Gazete», «Yeni Söz», «Yeniçağ», «Milat Gazetesi», «Diriliş Postası» թերթերում:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26