Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլ ծառայությունը:
Շնորհավորելով արվեստագետին և նրա տիկնոջը` նոր բնակարան ստանալու առթիվ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նմանատիպ նախաձեռնությունները լինելու են շարունակական:
«Արդեն մի քանի տարի է՝ Հանրապետության Նախագահի առաջարկով բարի ավանդույթ ենք դարձրել մեր ճանաչված ու վաստակաշատ արվեստագետներին նոր բնակարաններ նվիրելը: Սա յուրովի գնահատական է մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր իրենց տաղանդով և մասնագիտական հմտություններով ամբողջ աշխարհում բարձր են պահում մեր երկրի պատիվը: Ի սրտե շնորհավորելով՝ մաղթում եմ, որ առողջ վայելեք ձեր նոր բնակարանը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ արվեստագետին մաղթելով նաև ստեղծագործական նորանոր հաջողություններ։
Լիպարիտ Ավետիսյանին Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց տրամադրելու որոշումը Երևանի ավագանին կայացրել էր մայիսի 30-ին տեղի ունեցած Երևանի ավագանու 2-րդ գումարման վերջին նիստում:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01