ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 14-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
Արա Բաբլոյանը, ողջունելով դեսպանին խորհրդարանում, բարձր է գնահատել հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը՝ հիմնված երկարամյա բարեկամության վրա: ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքում կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման գործում:
Այս համատեքստում Արա Բաբլոյանն անդրադարձել է նորընտիր խորհրդարանում բարեկամական խմբերի ձևավորմանը և հույս հայտնել, որ բարեկամական խմբերի ակտիվ հարաբերությունների, փոխայցերի և համագործակցության շնորհիվ հայ-չինական հարաբերությունները կթևակոխեն զարգացման նոր փուլ:
Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առթիվ և մաղթել հաջողություն աշխատանքային գործունեության մեջ:
Դեսպանն իր խոսքում կարևորել է հայ-չինական ավանդական բարեկամության դերը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում: Դեսպանը բարձր է գնահատել նախորդ խորհրդարանում ձևավորված Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի գործունեությունը և հույս հայտնել, որ նորընտիր խորհրդարանը նույնպես ակտիվորեն կհամագործակցի Չինաստանի խորհրդարանի հետ՝ իրականացնելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող փոխշահավետ ծրագրեր:
Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են կրթության, տնտեսության և մշակույթի բնագավառներում հայ-չինական համագործակցության հեռանկարներին:
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44