Լրագրող Աֆղան Մուխթարլըի վրացի փաստաբանը դատի է տվել Թբիլիսիի դատախազությանը: Այս մասին հայտնել է լրագրողի փաստաբան Արչիլ Չոպիկաշվիլին՝ ադրբեջանական turan.az-ին տված հարցազրույցում:
Փաստաբանի բողոքը կապված է Մուխթարլըին և նրա կնոջը «տուժողի» կարգավիճակ չտալու հետ: Չոպիկաշվիլին նշում է, որ այդ հարցով իրենք դիմել են վրացական հետախուզական մարմիններին, սակայն դիմումը չի ընդունվել: Փաստաբանը որոշել է այս հարցին լուծում տալ՝ վրացական դատախազությանը դատի տալու ճանապարհով:
Աֆղան Մուխտարլըն հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: Օրերս նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա հայտնվել էր Բաքվում եւ ձերբակալվել: Նա հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնից իրեն առևանգել են քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, ովքեր խոսում էին վրացերենով: Նրան նստեցրել են մեքենա և դուրս բերել Վրաստանից, ապա դաժան ծեծի են ենթարկել, կապել աչքերը և տեղափոխել մեկ այլ մեքենա, իսկ արդեն ադրբեջանական սահմանին կրկին տեղափոխել են երրորդ մեքենա, որում արդեն խոսել են ադրբեջաներենով: Մեքենայում նրա գրպանում խոշոր չափի գումար են դրել, եւ այժմ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են գումարի ապօրինի տեղափոխման եւ սահմանը հատելու մեջ: Լրագրողի փաստաբանն արդեն հանդիպել է նրան և փաստել, որ քթի եւ ճակատի հատվածում առկա են ծեծի հետքերը, աչքերի տակ կապտուկներ կան: Աֆղանն ասել է, որ կրծքավանդակում ուժեղ ցավեր ունի:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55