Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նախօրեին հանդիպել է «Ելք» դաշինքի առաջնորդների հետ, խոսել ներքաղաքական հարցերից, կարևոր համարել ընդդիմության դերակատարումը հասարակական շահերի պշտպանությունն առաջ մղելու հարցում և հայտնել ԱՄՆ աջակցությունն ու պատրաստակամությունն այդ գործում: «Ընդդիմության մեջ կառուցողական դերակատարում ունենալը մեծ պատասխանատվություն է՝ երկյուղալի մարտահրավերներով, սակայն ժողովրդավարական գործընթացի և արդյունավետ քաղաքական գործունեության համար պահանջվում է ձեր եռանդն ու ներգրավվածությունը՝ ի շահ Հայաստանի ժողովրդի և Երևան քաղաքի բնակիչների: ԱՄՆ կառավարությունն ու ԱՄՆ դեսպանությունը պատրաստ են ուժերի ներածի չափով աջակից լինել»,- ասել է դեսպան Միլսը:
Հանդիպումն իսկապես առանձնահատուկ է, որքան էլ որ Հայաստանի քաղաքական ուժերի հետ թե՛ դեսպան Միլսի, թե՛ արտերկրի այլ դիվանագետների հանդիպումները ընդունված պրակտիկա են և տեղի են ունենում տարբեր առիթներով: Հատկանշական է, որ ԱՄՆ դեսպանը «Ելք»-ին հյուր է գնում և շնորհավորում ընտրական արդյունքի կապակցությամբ ընտրությունից երկու ամիս հետո: Այդ համատեքստում նաև շատ հետաքրքիր է նրա խոսքում «պահանջվում է» բնորոշումը. «երկյուղալի մարտահրավերներով, սակայն ժողովրդավարական գործընթացի և արդյունավետ քաղաքական գործունեության համար պահանջվում է ձեր եռանդն ու ներգրավվածությունը՝ ի շահ Հայաստանի ժողովրդի»: Այդ ձևակերպման օգտագործումը որոշակիորեն թողնում է չարդարացված ակնկալիքների տպավորություն և կարծես թե դրա համար էլ դեսպան Միլսը այցելում է «Ելք» և ակնարկում, որ դաշինքն ընտրական արդյունքից հետո չի իրականացնում այն առաքելությունը, որը կարևոր է ընդդիմության այդ դիրքի տեսանկյունից: Միաժամանակ դեսպանը հայտնում է ԱՄՆ աջակցությունը:
Անշուշտ, բավական լայն է հարցերի այն դիապազոնը, որում ակնկալվում է նոր որակի և բովանդակության ընդդիմության աշխույժ ու համարժեք գործունեությունը: Դժվար է ասել, թե հատկապես որ մասով է ԱՄՆ դիտանկյունից պահանջվում «Ելք»-ի՝ որպես ընդդիմության լոկոմոտիվի դերում հայտնված ուժի ակտիվությունը: Դա կարող է լինել թե՛ ներքին կյանքում ծայրահեղականության աճող տրամադրությունները զսպելը, քանի որ դրանք, Հայաստանի ինքնիշխանության ավելի մեծ կորստի հեռանկարից բացի, չեն պարունակում պետական որևէ խնդրի լուծման այլ հեռանկար, թե՛, մյուս կողմից, ծայրահեղականության զսպումը ոչ թե ինքնին, և դրանով գործնականում ընդամենը իշխանությանը, ոչ թե պետությանը ծառայություն մատուցելը, այլ հանրությանը բովանդակային քաղաքական և քաղաքացիական նախաձեռնություններ առաջարկելը և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականության, նաև ռազմա-քաղաքական շրջանակում:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26