Այս տարվա ընթացքում՝ հունիսի առաջին տասնօրյակը ներառյալ միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելու համար ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ կազմվել է 80 արձանագրություն, որից 13-ը՝ ընթացիկ ամսում: Panorama.am-ի հետ զրույցում նման տվյալներ ներկայացրեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի տեսչության պետ Անդրանիկ Ասծատրյանը:
Հիշեցնենք, որ միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներն արգելվում են: Կանոնավոր ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել նախարարության կողմից հայտարարված մրցույթում հաղթող ընկերությունները:
«Միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների թիվը մեծ է: Առաջ ավելի շատ էր»,-ասաց տեսչության պետը:
Անդրանիկ Ասծատրյանի խոսքով, Տուլայում տեղի ունեցած վթարից հետո նախարարությունը վարչարարությունն ակտիվացրել է, «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում կատարված փոփոխություններով խստացվել են պատիժները:
«Եթե մինչև այս տարվա փետրվարի 24-ն օրենքը սահմանում էր 20 հազար դրամ տուգանք, ապա դրանից հետո ապօրինի ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսների համար տուգանքը կազմում է 450 հազար դրամ, իսկ միկրոավտոբուսների համար՝ 150 հազար դրամ»,-ասաց նա:
«Դե Ռոյալ լիդեր» ՍՊԸ-ն, օրինակ, այս տարվա մարտին Բագրատաշեն մաքսակետի հարևանությամբ հենց այդքան տուգանվել է: Այդ օրվա տվյալներով ընկերությանն էր պատկանում նաև այն ավտոբուսը, որը երկու օր առաջ Վորոնեժում վթարի է ենթարկվել:
Տեսչության պետի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ, թե ո՞ր ընկերությունն է այդ ավտոբուսի սեփականատերը, քանի որ մարտ ամսից մինչ այժմ կարող է սեփականատերը փոխված լինել: Ակնհայտ է մի բան, այս անգամ էլ ավտոբուսը Երևանից Մոսկվա ուղևորներ է տեղափոխել օրենքի խախտումով:
Հիշեցնենք, որ վթարի պահին ավտոբուսում եղել է 39 մարդ, տուժած երեք քաղաքացիներից երկուսը երեխաներ են:
Panorama.am-ի զրուցակցի խոսքով, քանի որ Տրանսպորտային տեսչությունը մաքսակետերում՝ մասնավորապես Բագրատաշենի մաքսակետում չունի ստացիոնար ստուգայցի կետեր, ուստի անհնար է հանրապետության բոլոր քաղաքներից ապօրինի ուղևորափոխադրում իրականացնողներին վերահսկել:
«Մեր տեսադաշտում այդ կազմակերպությունը չի հայտնվել, գուցե արել է, բայց մենք չենք տեսել: Մենք այդքան ռեսուրս չունենք բոլոր մաքսակետերում պոստ դնելու: Պատկերացրեք, գիշերը ժամը 3-ին Հարավ-արևմտյան թաղամասի էս ինչ հասցեից կամ որևէ մարզի որևէ քաղաքից ցանկացած տրանսպորտային միջոց կարող է իրականացնել ոչ կանոնավոր միջպետական ուղևորափոխադրում: Միակ տարբերակը, որ մենք կարող ենք լիարժեք վերահսկել, մաքսակետերում ստացիոնար պոստ ունենալն է: Միջպետական ուղևորափոխադրումներ իրականացվում են նաև մարզերից»,-ասաց նա:
Վթարված ավտոբուսի վարորդի հետ տրանսպորտի և կապի նախարարությունից չեն կապվել: Տարբեր տեղեկություններով ղեկին եղել է Դավիթ Գրիգորյան անունով քաղաքացի:
«Հասցեն չգիտենք՝ ճիշտն ասած: Այս պահին մեքենայի իրավական վիճակի վերաբերյալ ոչինչ ասել չենք կարող, մեքենան Հայաստանում չէ»,-ասաց տեսչության պետը:
Պաշտոնյան բացատրում է, որ միջպետական ուղևորափոխադրում կարող են իրականացնել նախարարության կողմից հայտարարված մրցույթում հաղթած ընկերությունները, որոնք բավարարում են ներկայացված պահանջներին:
«Պայմանները վերաբերում են ինչպես ավտոմեքնենարի թարմ լինելուն, այնպես էլ վարորդների պատշաճ տեսքին: Մրցույթում հաղթողները նաև մեր վերահսկողության ներքո են, նրանց տնօրինությունը և տրանսպորտային միջոցների, և վարորդների նկատմամբ շատ ուշադիր ու հետևողական է»,-ասաց Անդրանիկ Ասծատրյանը:
Ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ դեպի Ռուսաստան միջազգային ուղևորափոխադրումներն այսուհետ կիրականցվեն բացառապես ավտոկայարաններից: Դեպի Ռուսաստանի Դաշնություն կանոնավոր նոր երթուղիների կազմակերպման համար հայտարարված մրցույթում ընտրվել են լավագույն 11 ընկերությունները, որոնք ներկայացրել են մեծ տեղատարողությամբ, հարմարավետ և ուղևորափոխադրման չափանիշներին համապատասխանող ավտոբուսներ և փորձառու վարորդներ:
«Կոչ ենք անում ուղետոմսեր գնել միայն ավտոկայարաններից ու օգտվել կանոնավոր ուղևորափոխադրողների ծառայություններից, քանի որ այդ փոխադրումները որակապես շա՛տ ավելի բարձր են և, որ ամենակարևորն է, անվտանգ»,- խորհուրդ էին տվել նախարարությունից:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26