ՀՀ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով change.org- ի կողմից անցկացրած ստորագրահավաքին, որով կոչ է արվում Եվրոպայի Խորհրդին աջակցություն ցուցաբերել Արցախին, ասաց, որ ցանկացած այդպիսի նախաձեռնություն հասարակական բնույթ է կրում: Նա նշեց, որ եթե այդ նախաձեռնությունները նպաստում են` Արցախը միջազգային հանրությանը ճանաչելի դարձնելուն, ապա դրական է:
Դավիթ Բաբայանն ասաց, որ, քանի որ կան ժողովրդավարական կարգեր, ապա 1000 ստորագրություն լինելու դեպքում Եվրոպայի խորհրդի նախագահը ստիպված պետք է արձագանքի, սակայն դա չի նշանակում, որ անմիջապես քայլեր են ձեռնարկվելու Եվրոպայի խորհրդի կողմից:
Ըստ նրա` նման նախաձեռնությունները նպաստում են, որ Արցախը միջազգային հարթակներում ճանաչելի դառնա, սակայն սա չի նշանակում, որ անմիջապես փոխվելու է տարբեր երկրների կամ միջազգային կառույցների քաղաքականությունը:
«Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը ինչ-որ ձևով անուղակի նպաստում են, որպեսզի մարդիկ ճանաչեն Արցախը, իսկ երբ այսպիսի նախաձեռնությունները զուգահեռ են գնում, ապա պատկերն ավելի ճիշտ է դառնում, թե ինչպիսի երկիր է Արցախը»,-ասաց նա:
Դավիթ Բաբայանի կարծիքով միջազգային կառույցների հետաքրքրությունը Արցախի նկատմամբ մեծացել է, ինչն ունի չափման միավորներ: Նա օրինակ բերեց, որ զբոսաշրջիկների թիվը ավելացել է և նույնիսկ գերազանցել է 2015 թվականի ցուցանիշը, երբ ամենաշատ ցուցանիշն էր արձանագրվել: «Զբոսաշրջիկների մեծամասնությունը կանայք, երեխաներ են, ինչը վկայում է, որ Արցախում իրենց ապահով են զգում և խոսքը չի վերաբերում ծագումով հայ զբոսաշրջիկներին, այլ օտարազգիներին, որոնց հոսքը Արցախ մեծացել է»,-ասաց նա:
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03