Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի հունիսի 23-ին «AMEN Project» ընկերությունը ներկայացնելու է «Ամեն» երաժշտական դրամատիկ շոու–ներկայացումը: «Ամեն» շոուն էպիկական դրամա է հայ ժողովրդի պատմական ճամփորդության մասին՝ նրա ծագման ու հավատքի, մշակութային կողմնորոշիչների և արժեքների մասին: «Ամեն»–ը բացառիկ միջազգային նախագիծ է, որին մասնակցում են հայ հայտնի երգիչներ, ովքեր նաև գործունեություն են ծավալում դրսում: Նրանց թվում է նաև Գերմանիայի Բավարիա երկրամասի Նյուրնբերգ քաղաքի Պետական оպերայի թատրոնի առաջատար սոպրանոներից Հրաչուհի Բասենցը:
Այս համերգի ընթացքում կատարվելու է Հրաչուհի Բասենցի երազանքներից մեկը՝ երգելու է ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի հետ:
«Ինձ համար մի նոր ձևաչափ է: Հավատացած եմ, որ լավ է անցնելու: Երգելու եմ իմ ամենասիրելի տղամարդ արտիստներից մեկի հետ, ում հետ երազել եմ երբևէ բեմ բարձրանալ՝ մեծն մաեստրո Բարսեղ Թումանյանի: Դա երազանքներիցս մեկն է, որն իրականանում է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հրաչուհի Բասենցը:
Նա նաև նշեց, որ հայ հանդիսատեսի համար միշտ սիրով է երգում. «Բայց անհերքելի փաստ է, որ հայ հանդիսականից պահանջկոտ հանդիսականի դեռևս չեմ հանդիպել: Միգուցե նրանից է, որ մենք ենք այս իրականությունից կտրվել, գնացել, հետո երբ վերադառնում ենք՝ ապացուցելու, հաստատվելու խնդիր կա՝ դե որ լավն ես, գնացել ես, ապացուցի: Կարծում եմ՝ այդ խնդիրն է դժվարացնում: Բայց առաջին երկու անգամ շփումից հետո…Սիրով եմ երգում հայ հանդիսատեսի համար, որովհետև կարոտում եմ: Վաղուց եմ գնացել, շատ չեմ ճաշակել Հայաստանի հանդիսատեսին: Ինձ համար էլ հետաքրքիր է ամեն անգամ ինչ արձագանքներ, պատասխան կունենամ դահլիճից»:
Երգչուհին նաև պատմեց, թե ինչպես է սկսել իր գործունեությունը Գերմանիայում. «Պետական Կոնսերվատորիայում յոթ տարի սովորելուց հետո 2005 թվականին մասնակցել եմ Բելվեդեր միջազգային երգի մրցույթի լսումների առաջին ընտրական փուլին, որը Երևանում էր անցկացվում: Առաջին փուլն անցնելուց հետո մեկնեցի Ավստրիա՝ մասնակցելու մրցույթին: Չանցա եզրափակիչ, բայց առաջարկ ստացա Գելզենքիրխենի թատրոնից՝ վեցամսյա պայմանագրով գլխավոր դերերի համար: Երկու տարի այնտեղ աշխատելուց հետո, երբ մեր թատրոնի տնօրենը Նյուրնբերգից առաջարկ ստացավ, իր լավագույն երգիչներին ու երգչուհիներին իր հետ տարավ: 2008 թվականից ապրում և ստեղծագործում եմ Նյուրնբերգում»:
Հրաչուհի Բասենցը նշեց, որ ամեն հնարավոր առիթ օգտագործում է՝ պրոպագանդելու հայկական արվեստը. «2011 թվականին, երբ ընտրվեցի Բավարիայի լավագույն երգչուհի, քաղաքի կողմից նաև ընտրվեցի Եվրախորհրդարանում Բավարիան ներկայացնող երգչուհի: Եվրոպական ստեղծագործությունների հետ մեկտեղ կատարեցի հայկական 3-4 ստեղծագործություն»:
Նրա խոսքով, Եվրոպայում այնքան էլ տեղեկացված չեն հայկական երգարվեստից, հիմնականում քաջատեղյակ են Խարատրյանի, Տերտերյանի, Հարությունյանի, Մանսուրյանի ստեղծագործություններից: Ծանոթ են Կոմիտասի արվեստին, սակայն ոչ խորապես:
«Բայց եվրոպական հանդիսատեսը շատ մեծ ոգևորությամբ է ընդունում հայկական երաժշտությունը, խորթություն չեն զգում, ընկալում են: Հետաքրքրքին այն է, որ չհասկանալով բառերը՝ հասկանում են մեր ցավը: Այսինքն՝ ամեն դեպքում առաջնայինը ցավն է, որ մենք դեռ չենք հաղթահարել: Միգուցե մեր բոլոր ստեղծագործությունները գոռում են այդ ցավի մասին: Ինչքան էլ լիրիկական կամ ուրախ տրամադրությամբ ստեղծագործություններ լինեն, միևնույնն է՝ դրամատիկ նոտան միշտ կա, պահպանվում է»,- ասաց սոպրանո Հ. Բասենցը:
Խոսելով եվրոպական օպերային արվեստի մասին, առհասարակ ի՞նչ ուղղությամբ է գնում և համեմատելով հայկական օպերային արվեստի հետ, նա նշեց. «Բնականաբար, մենք նույն տարածքներում չենք, ինչ-որ եվրոպականը: Եվրոպականը թե սոցիալապես, թե ֆինանսավորման առումով ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում, իրենք ավելի ներծծված են դասական արվեստն առաջ տանելու գործում:
Դրսում օպերային արվեստն այսօրվա դրությամբ ավելի ռեժիսորային թատրոն է դարձել: Շատ գոհ չեմ դրանից, որովհետև երաժշտությունն որոշ առումով մղվում է ետին պլան: Այս առումով միշտ լինում են անհամաձայնություններ. դիրիժորը պայքարում է իր դաշտում, ռեժիսորները փորձում են կրճատել երաժշտությունը: Սակայն այսօր այն ժամանակաշրջանում չենք, որ կանգնենք ու միայն հնարավորությունները ցուցադրենք: Արդեն հանդիսատեսն էլ է պահանջում, որ խաղ, դրամա ցուցադրվի: Կարծում եմ, որ Հայաստանը դեռևս շատ երկար ճանապարհ ունի անցնելու: Իհարկե, մենք ունենք լավ ռեսուրսներ, արտիստներ, ամեն բան ունենք, պարզապես պետք է լուրջ հետևել, բարձրացնել, շատացնել այն, ինչ ունենք: Ոչ մի դեպքում չքչացնել»:
Խոսելով ազգանվան մասին, երգչուհին ասաց. «Ինձ մինչև Բասենցը բոլորը ճանաչում էին Խումարյան: Բոլորս էլ գիտենք, որ Բասենը Արևմտյան Հայաստանի գավառներից է: Մերոնք 1880-ականների թուրք-ռուսական պատերազմի ժամանակ գաղթել են: Հայրիկս երազանք ուներ, որ այդ անունը չկորի, երբ կարիերայի հետ կապված լուրջ քայլեր սկսեմ, անպայման այդ ազգանունը վերցնեմ: Ինձանով սկիզբ դրվեց, փոքր եղբայրս, ով Գերմանիայում բալետով է զբաղվում, ինքն էլ արդեն Բասենց է»:






Լուսանկարները՝ Հրաչուհի Բասենցի ֆեյսբուքյան էջից:
19:33
19:01
18:33
18:02
17:02
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01