 
            Մտածեք, թե ինչպես կարող եք Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավելի արժանահավատ դարձնել․ «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողովին այսպիսի հայտարարություն արեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Այստեղ հավաքվածներից ոչ մեկը չի կարող ասել, որ վերջին ընտրությունները ՀՀ-ում եղան կատարյալ, ամբողջ լրջությամբ հայտարարել, որ Հայաստանը հասել է այն մակարդակին, որը պետք է, հասել է ժողովրդավարական ստանդարտների կատարելությանը: Սա դեռևս գործընթաց է: Մենք, կարող ենք ասել, որ ճանապարհի գրեթե կեսին ենք: Պահանջվեց 25 տարի, որ գնանք այդ նպատակի ուղղությամբ»,–ասաց նա: 
ԵՄ դեսպանը նշեց, որ ինքը գիտի, թե ինչ «արտաքին և ներքին գործոններ են ձևավորել այս ճանապարհը, բավականին երկար՝ համեմատած այլ երկրների հետ, համեմատած նախկին ԽՍՀՄ երկրների հետ»: 
«Կարող ենք նաև ճանապարհը գնահատել դրական՝ մյուս երկրների հետ համեմատած: Սա թող գնահատեն պատմաբանները: Հաջորդ համապետական ընտրությունները բավականին հեռու են, ես այստեղ չեմ լինելու, շատ փորձագետներ այստեղ չեն լինելու, երևի շատ բաներ մոռացված կլինեն, մինչև ՀՀ-ի շահակիրները պատրաստվեն հաջորդ ընտրությունների»,- ասաց նա:
Նշենք, որ քննարկմանը ներկա էր նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
ԵՄ պատվիրակության ղեկավարը հույս հայտնեց, որ 2-3 տարի հետո, երբ Հայաստանը կմոտենա հաջորդ ընտրություններին, բավականին փոփոխություններ կլինեն երկրում: Նա մատնանշեց, որ Հայաստանն «Ընտրական օրենսգրքի» քննարկման ընթացքում բավականին մեծ հաջողություն է գրանցել․ ընդդիմությունը և իշխող կոալիցիան որոշեցին նստել մեկ սեղանի շուրջ և քննարկել խնդիրները:
«Կոնսենսուսը «Ընտրական օրենսգրքի» շուրջ ներառել է այդ օրենսգրքի սահմանափակ թվով կետեր: Կային կետեր, որ չընդունվեցին, դա այսպես կոչված ռեյտինգային ցուցակներն էին: Հայկական կողմը պետք է որոշի՝ արդյոք այդ ցուցակները աշխատեցին, թե՝ ոչ: Եկե՛ք իլյուզիաներով չտառապենք, սա բավականին լուրջ խնդիր է: Բոլոր կողմերը պետք է գնան կոմպրոմիսի, որ գտնեն լուծում»,–ասաց դեսպանը: 
Պյոտր Սվիտալսկին նշեց, որ ինքն ունի իր սեփական կարծիքը դրա վերաբերյալ։ «Ես համոզված եմ, որ բոլոր հայերը պետք է քննարկեն խնդիրը: Իշխող ուժերը փորձում են «Ընտրական օրենսգիրքը» հարմարեցնել իրենց քաղաքական նպատակներին, նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում սա բնական բնազդ է: Օգտագործում են տարրեր, որ իշխող կուսակցությունն օգտվի, իր շահերին ծառայի»,- ասաց  Պյոտր Սվիտալսկին՝ հավելելով:
Եմ պատվիրակության ղեկավարը նշեց, որ ՀՀ-ում կարևոր է նաև հաստատությունների արժանահավատությունը:
«Հայերի համար ի՞նչ է կարևոր՝ երեք բան՝ ԿԸՀ-ն, որը ոչ միայն արդյունավետ է, այստեղ հանրորեն ուզում եմ իմ մեծագույն գնահատականը ասել՝ ԿԸՀ-ի արդյունավետ աշխատանքի հետ կապված, բայց խնդիրը միայն արդյունավետությունը չէ, այլ՝ արժանահավատությունը: Խոսքը միայն փաստերի մասին չէ, այլ՝ ընկալումների: ԿԸՀ-ի կազմում պետք է ներգրավվեն քաղհասարակության ներկայացուցիչներ և այլն: Իմ խորհուրդն է հայերին՝ մտածեք, ուսումնասիրեք ԿԸՀ-ի կազմի խնդիրը, նաև այն, թե ինչպես կարող եք ԿԸՀ-ն դարձնել ավելի արժանահավատ և հանրային վստահությունը վայելող կառույց»,- ասաց նա: 
 
                                        18:44
 
                                        18:22
 
                                        18:01
 
                                        17:35
 
                                        17:17
 
                                        17:07
 
                                        16:55
 
                                        16:47
 
                                        16:29
 
                                        16:12
 
                                        15:45
 
                                        15:23
 
                                        15:06
 
                                        14:46
 
                                        14:22
 
                                        14:03
 
                                        13:46
 
                                        13:22
 
                                        13:03
 
                                        12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:33
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:34