«Թվում է, հաճելի հնչող հասկացողություն է՝ խորհրդարանական կառավարում, իրականում ընտրված ձևը լավագույնը չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀՇ վարչության անդամ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը:
Նրա խոսքով՝ այս մոդելով ռեյտինգային լավագույն թեկնածուները չեն, որ անցել են խորհրդարան, նույնը կարելի է ասել Հանրապետականի համար. «Խորհրդարանում պետք է արտացոլված լինեն հասարակության մեջ առկա տեսակետներն ու պրոբլեմներն արտահայտողները, ցավալի է, բայց այդպես չէ: Գաղափարների պայքար չեղավ, որին հասարակությունը կարող էր հետևել և ընտրել այս կամ այն քաղաքական գիծը»:
Իգիթյանի կարծիքով՝ բոլոր հույսերը կապվում են կառավարության ծրագրի հետ. «Այնտեղ ընտրված ծրագրերը չգիտեմ ինչու է համարվում հրատապ, բայց այլ հրատապ հարցեր կան մեր երկրում»:
Անդրադառնալով համայնքների խոշորացմանը՝ ՀՀՇ վարչության անդամը վտանգավոր և վնասակար համարեց է դա, նշելով՝ որ այն գյուղի ինքնությունը կվերացնի. «2018-ին ոչ ոք չգիտի ինչ է լինելու, ոչ ոք չգիտի այս համակարգն ուր կտանի: Չնայած ՀՀԿ-ն հայտարարել է իր վարչապետի թեկնածուի անունը, բայց չգիտեն ՀՀԿ-ից վարչապետ կլինի Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, թե մեկ ուրիշը»:
Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ասաց, որ մեր երկիրը տանում է լուռ կամ չգուշավոր արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ կամ չունի կարծիք կամ ունի բացահայտ Ռուսաստանի գծին համապատասխանող կարծիք. «Սա վտանգավոր է, որևէ մեկն իրավունք չունի պատժելու Հայաստանին, այն բանի համար, որ ցանկանում է իր հարաբերությունները զարգացնել Իրանի հետ»:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26