Հայաստանը ելնում է ազգային նպատակներից, և դա իր ներքին գործն է, բայց ես սպասում էի, որ Հայաստանն ավելի նուրբ մոտեցում կցուցաբերեր միջազգային ատյաններում հակառուսաստանյան բանաձևերին դեմ քվեարկելիս, որոնք ուղղված էին Վրաստանին և Ուկրաինային սատարելուն: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում նման հայտարարություն է արել գրականագետ, թարգմանիչ, Ուկրաինայի գրողների միության քարտուղար, Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն:
Նրա խոսքով՝ ինքը, թեև հասկանում է ու ընդունում է հայկական կողմի այն պաշտոնական բացատրությունը, ըստ որի՝ այդ բանաձևերում ավելի շատ ուշադրություն է դարձվում տարածքային ամբողջականությանը և բացարձակապես ուշադրություն չի դարձվում ազգային ինքնորոշմանը, բայց դա արդեն դուրս է այն փոխհարաբերություններից, որ Հայաստանն ու Ուկրաինան ունեին:
«Հայաստանը կարող էր չեզոք դիրքերում հանդես գալ, ինչպես միջին Ասիայի մի քանի պետություն: Դա ոչ միայն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կոնֆլիկտին էր վերաբերվում, այլ նաև խոսքը միջազգային պայմանագրերի մասին է: Դա բաց կերպով ագրեսիա է: Այսպիսի դեպքերում պետք է ավելի ուշադիր լինել: Դա իմ կարծիքն է»,-ասել է Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպանը:
Վերջինս հիշեցրել է, որ 2014 թվականին, երբ ինքը Հայաստան էր եկել ու այդ ամենը սկսվել էր Ուկրաինայի և Ղրիմի միջև, ինքը մի քանի անգամ ելույթ է ունեցել, հիշեցրել է, թե ինչ ճանապարհ է անցել Ուկրաինան Հայաստանի հետ, խնդրել էր մի քիչ նուրբ վերաբերվել այդ խնդրին: Ըստ նրա՝ Ռուսաստանը միջազգային պայմանագրերի խախտում է թույլ տվել, և դա կարող է կրկնվել ցանկացած պետության հետ, դեսպանը Հայաստանը նույնպես չի բացառում:
«Ռուսաստանն, իմ կարծիքով, դիտավորյալ ուզում է շեղել աշխարհի ուշադրությունն ուրիշ կոնֆլիկտների վրա: Իզուր չէ, որ նա մտել է Սիրիայի կոնֆլիկտի մեջ՝ ցուցաբերելու իբր թե կոնֆլիկտներ լուծելու իր ձգտումը: Բայց, ստացվում է այնպես, որ Ռուսաստանը զենք է բերում Դոնբաս, Ղրիմում մարդու իրավունքի պաշտպանության բավականին լուրջ խնդիրներ կան, իսկ այնտեղ նա որպես խաղաղարար պետություն է հանդես գալիս: Դա զուտ քաղաքականություն է»,-վստահեցրել է Ալեքսանդր Բոժկոն:
Նա ճիշտ չի համարել Ղրիմն Արցախի հետ համեմատելը:
«Ի վերջո, ԼՂ-ում հայերն էին ապրում, մենք պատմությունը լավ գիտենք, դա հայկական հողն է, պետք է հաշվի առնել, իսկ Ղրիմն ուրիշ պատմություն է: Դուք լավ գիտեք, որ Ղրիմը մտել է Ուկրաինայի կազմի մեջ ոչ լավ կյանքից: Այնտեղ մի շարք խնդիրներ են եղել, որոնք կարող էին լուծվել Ուկրաինայի օգնությամբ: Հիմա ի՞նչ է եղել: Ռուսաստանն ուղղակի գրավել է այդ տարածքը: Ռուսաստանը հանդես է գալիս ոչ միայն որպես զավթիչ, այլ նաև պետություն, որը չի հարգում միջազգային պայմանագրերը»,- հայտարարել է դեսպան Բոժկոն:
Նա հավատացած է, որ Ուկրաինայի ամբողջականության հարցը կլուծվի նույնիսկ ավելի շուտ, քան շատերը մտածում են:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55