ՀՀ ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին քննարկման էր դրվել «ՔԿՀ-ներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովության վերաբերյալ» ՀՀ ՄԻՊ-ի արտահերթ հրապարակային զեկույցը:
Հիմնական զեկուցող ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, թե զեկույցը ներառում է 2016թ-ի իրավիճակի վերլուծությունը և նշեց, որ խնդիրների մատնանշումից բացի լուծմանն ուղղված որոշակի առաջարկներ են ներկայացրել:
Թաթոյանը ներկայացրեց ՄԻՊ-ի սկզբունքային մոտեցումները, որոնք ըստ նրա՝ խոշտանգումների կանխարգելման ոլորտում ռազմավարական զարգացման ուղղություններն են:
«Առաջին գլխավոր սկզբունքն ազատությունից զրկված անձի նկատմամբ վստահության կանխավարկածի գաղափարի արմատավորումն է: Երկրորդը՝ անհատական մոտեցումը յուրաքանչյուր կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ, դրանցի է բխում նաև ռիսկային գնահատման մեթոդը»,-ասաց նա և նշեց, թե պատրաստում են օրենսդրական առաջարկություններ, որ առաջին իսկ պահից, երբ ազատությունից զրկված անձը մուտք է գործում ՔԿՀ, նրա հետ տարվի անհատական աշխատանք և անհատական աշխատանքի պլաններ կազմվեն, որովհետև պատժի կրման նպատակը պետք է լինի անձին ազատության նախապատրաստելը»,-ասաց նա:
Մի պաշտպանի խոսքով՝ կարևորագույն շեշտադրումներից է հատկապես գաղտնիության ձևավորումը՝ բժիշկ-ազատությունից զրկված անձ հարաբերություններում: «Իսկ դրա համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ անկախության ապահովումը, պետք է հասնել նրան, որ բժիշկը վերաբերվի ազատազրկված անձին որպես այցելուի, իսկ ազատությունից զրկված անձն էլ բժշկի և ոչ թե ՔԿՀ ծառայողի»,-ասաց նա:
Արման Թաթոյանը շարունակեց, թե բոլոր ՔԿՀ-ներում խցակիցն է խնամում հիվանդ ազատազրկվածին, թեև ըստ նրա ՔԿՀ ղեկավարությունը պնդում է, թե դա միջազգային որևէ նորմի խախտում չէ: Թաթոյանի խոսքով՝ բացառիկ դեպքերում կարող է խցակիցը խնամք տանել, եթե պետությունը հաստատի, որ կարող է խցակիցը խնամել և որևէ բժշկական պատրաստվածություն ունի: «Այստեղ ՔԿՀ-ի հետ համատեղ աշխատանք ենք տանում, որ հարցերը լուծում ստանան»,-ասաց նա:
Արման Թաթոյանը նշեց, թե ՄԻՊ բոլոր խախտումների որոշումները կայացվում են ԵՄ դատարանի սկզբունքներին համապատասխան և գրանցել են դեպք, երբ այդ որոշումից առողջական խնդիրներ ունեցող անձը ազատ է արձակվել՝ հիմքում ունենալով ՄԻՊ գնահատականը:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26