ՀԱՊԿ տարածաշրջանում խնդիրներն անհրաժեշտ է ինքնուրույն լուծել՝ առանց օտարերկրյա պետությունների միջամտության: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպմանը, հայտնում է belta.by-ն:
«Շատ լավ կլիներ, եթե մեզ մոտ առկա խնդիրները մենք ինքներս լուծեինք: Սեղանի շուրջ՝ Մինսկում, Մոսկվայում, Երևանում, ՀԱՊԿ երկրների այլ քաղաքներում: Որպեսզի չլինի ինչ-որ այլ պետության, խմբերի, կլոր սեղանների ազդեցությունը: Առավել ևս, որ մենք կարող ենք լուծել այդ խնդիրները և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում: Դա մեր խնդիրներն են: Մենք դրանք պետք է լուծենք՝ առանց օտարերկրյա քաղաքական բյուրոների և միջամտությունների»,- ընդգծել է Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոն նշել է, որ եթե հաջողվեր հանգուցալուծել անհանգստություն առաջացնող իրավիճակները և անկայունության կետերը ՀԱՊԿ տարածքում, ապա կազմակերպության հեղինակությունը զգալի կաճեր:
«Անկասկած է, որ միայն համատեղ ջանքերով մենք կկարողանանք ապահովել մեր ազգային շահերի պաշտպանությունը»,- ընդգծել է Բելառուսի նախագահը:
Նրա խոսքով՝ այդ առումով շատ բան է կախված անվտանգության խորհուրդների քարտուղարներից, ինչը պայմանավորված է նրանց հատուկ լիազորություններով և պետությունների ղեկավարներին անմիջական ենթակայությամբ:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55