ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ, որտեղ եղել է ՀՀ ԳՆ «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում:
Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, այցելության սկզբում նախարարը շրջել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) աջակցությամբ «Ծիրանի գենետիկական ռեսուրսների պահպանում և օգտագործում» ծրագրի շրջանակներում 2013 թվականին հիմնված ծիրանենու կոլեկցիոն այգում, որտեղ պահպանվում են ծիրանենու 87 գենետիկ սորտ, որոնցից 82-ը հայկական ծիրանենու սորտեր են: Կենտրոնի մասնագետները նշել են, որ այս տարի մեծ է եղել ծիրանի իտալական սորտերի բերքատվությունը:
Իգնատի Առաքելյանը եղել է նաև անցյալ տարի կենտրոնում հիմնված խաղողի կոլեկցիոն այգում, որտեղ մշակվում են տեղական սեղանի և տեխնիկական սորտեր: Նախարարին տեղեկացվել է, որ այգում նախատեսվում է հավաքագրել հայկական խաղողի մոտ 360 սորտ, և հավաքագրելու գործընթացը շարունակվում է: Նշվել է, որ այգում նախատեսվում է հիմնել ֆիլոքսերադիմացկուն սորտերի տնկարանային տնտեսություն:
Կենտրոնը նաև 23 հա-ի վրա իրականացնում է ցորենի էլիտայի արտադրություն, իսկ 5.5 հա-ի վրա՝ գարու սուպեր էլիտայի:
Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ուղևորվել է Մերձավան համայնք, որտեղ մասնակցել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ագրոինտեքս» ընկերության հետ համատեղ հիմնվող տնկարանի բացման արարողությանը: Նախարարին զեկուցվել է, որ նորաբաց տնկարանում աճեցվելու են ծիրանենու, տանձենու, խնձորենու, կեռասենու, ընկուզենու տնկիներ: Նախատեսվում է հիմնել նաև ցուցադրական այգիներ:
«Մենք նախատեսում ենք հաջորդ տարի տնկարանային տնտեսություն ունենալ: Տնկարանային տնտեսության հիմնումը նաև թույլ կտա նվազեցնել տնկիների արժեքը, ինչը ինտենսիվ այգիների հիմնման ինքնարժեքի մեջ ամենամեծ մասնաբաժինն է կազմում: Ինտենսիվ այգիների ստեղծումը ենթադրում է նաև նոր կաթիլային համակարգի և հակակարկտային ցանցերի ներդրում, որն աստիճանաբար կխթանի արդյունաբերական գյուղատնտեսության զարգացմանը մեր երկրում»,- նշել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է, որ նախարարությունը մշակել է հակակարկտային ցանցերի երկարաժամկետ վարկերի սուբսիդավորման ծրագիր, որին կարող են մասնակցել բոլոր գյուղացիական տնտեսությունները: Նախարարը հույս է հայտնել, որ կգտնվեն ներդրողներ, ովքեր կկառուցեն գործարաններ և տեղում կարտադրեն հակակարկտային ցանցեր, ինչն ավելի մատչելի կդարձնի ցանցերի ձեռքբերումը:
«Ագրոինտեքս» ընկերության սեփականատեր Դավիթ Չիտչյանն իր հերթին նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ նախատեսվում է իրականացնել ինտենսիվ այգիների կառուցման համար տնկիների աճեցման ծրագիր: Ծրագրով նախատեսվում է թզուկային և կիսաթզուկային տնկիների աճեցում, ինչը հնարավորություն կտա նվազեցնել տնկիների արժեքները և դրանք մատչելի դարձնել գյուղացիների համար:
Ընկերությունը նախատեսվում է իրականացնել նաև «Կառուցիր ինքդ քո այգին» նախագիծը. այնտեղ լինելու են տիպային նախագծերով ցուցադրական այգիներ, որտեղ ցանկացողները կարող են այցելել և տեղում ծանոթանալ պայմաններին, ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն և ընկերության մասնագետների օգնությամբ ինքնուրույն կառուցել իրենց այգիները:
Աշխատանքային այցի ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը եղել է «ԱՐՄ ՊԼԱՍՏ» ՓԲԸ-ում, շրջել ընկերությունում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել ընկերության արտադրական հզորություններին:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55