Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր շարունակվել է «Անալիտիկ» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի գործով դատական նիստը:
Նախատեսվում էր, որ այսօր դատարանը կլսի գործով առանցքային տուժող, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին: Սակայն Ուրիխանյանը հերթական անգամ չի ներկայացել դատական նիստին:
Մեր զրույցում գործով ամբաստանյալ Անի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ Ուրիխանյանի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ Հայաստանում ընթանում են Եվրոպայի խորհրդի աշխատանքային հանձնաժողովի աշխատանքները, եւ նրա ներկայությունը պարտադիր է: Սա զայրացրել է պաշտպանական կողմին: «Միջնորդեցի կա՛մ ազատ արձակել Անի Հովհաննիսյանին, կա՛մ Տիգրան Ուրիխանյանին բերման ենթարկել, իսկ եթե ոչ, ապա անթույլատրելի ճանաչել Ուրիխանյանի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքը»,- մեր զրույցում ասաց Սիմոնյանը: Դատավոր Արշակ Վարդանյանն ի պատասխան հայտնել է, որ եթե հաջորդ դատական նիստին էլ Տիգրան Ուրիխանյանը չներկայանա, ապա նրան բերման ենթարկելու որոշում կկայացնեն, եւ կքննարկվի նաեւ Անի Հովհաննիսյանի խափանման միջոցը փոխելու հարցը:
Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 22-ին, ժամը 15:00-ին:
Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանը մեղադրվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ: Ինչպես նաեւ ըստ մեղադրանքի՝ լինելով «Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն, շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով կատարել է խոշոր չափերի շորթում` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով եւ նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից պահանջել է խոշոր չափի` 1 մլն դրամ գումար:
Աղբյուրը՝ armtimes.com
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26