Այս օրենքը վերաբերո՞ւմ է Հայ Առաքելական Եկեղեցուն, թե ոչ, խորամանկ ձևով է գրված. «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ու առընթեր նախագծերի քննարկմանը օրենքի հեղինակին ուղղված հարց հնչեցրեց «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը:
Նա հղում կատարեց նախագծի առաջին դրույթին՝ ըստ որի՝ առաջին կետերում նշվում է, որ «1. Օրենքով կարգավորվում են ՀՀ յուրաքանչյուր անձի՝ մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտման, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների ստեղծման և գործունեության հետ կապված հարաբերությունները: 2. ՀՀ և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունները կարգավորվում են «ՀՀ և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքով»:
Իշխանյանի խոսքով՝ մի կողմից գրված է, թե վերաբերում է բոլոր կրոնական կազմակերպություններին, մյուս կողմից, որ այս ամենը վերաբերում է ոչ Հայ Առաքելական եկեղեցուն: «Այստեղ խորամանկություն է: Սա ամենակարևոր կետն է, եթե չի վերաբերում Առաքելական եկեղեցուն, ուրեմն ուղղակի խտրական վերաբերմունք է՝ կրոնական հիմքի վրա: Այնպես որ, հույս ունենանք, որ ինչ-որ չափով վերաբերում է»,-ասաց նա և շարունակեց, թե մի կողմից սա գործող Սահմանադրության մեջ էլ է ամրագրվել, որն արդեն խտրական է:
«Բաժանում է խմբերի, թե եկեղեցին առանձին լավն է, իսկ կրոնական կազմակերպությունները դե իրենց համար կան էլի: Հիմա Հայ Առաքելական եկեղեցին կրո՞ն է, թե՞ կրոն չէ»,-հարցրեց նա:
Իշխանյանը ողջունեց նախագծի 4-րդ հոդվածի 5-րդ կետը, ըստ որի՝ ՀՀ-ն երաշխավորում է ծնողների իրավունքը՝ ապահովելու իրենց երեխաների կրոնական դաստիարակությունը ծնողական համոզմունքների համապատասխան մինչև 14 տարին լրանալը:
Ըստ Իշխանյանի՝ միայն տարիքի հարցն է. «Երեխաները մինչև չափահաս լինելը պետք է զերծ մնան կրոնական ազդեցությունից, հետո իրենք որոշեն, ոչ թե պետությունը ստիպի որևէ ուղղության գնան, այլ ընտանիքը: Ինչ-որ չափով համաձայն եմ»,-ասաց նա:
Նա անդրադարձավ 4-րդ հոդվածի 7-րդ կետին, որ յուրաքանչյուր քաղաքացի, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է զինվորական ծառայությունը, ունի օրենքով սահմանված կարգով այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու իրավունք: Իշխանյանը հարց ուղղեց՝ իսկ այլընտրանքային ծառայությունը վերաբերելո՞ւ է Հայ Առաքելական եկեղեցու ճեմարանի սաներին, թե ոչ:
Իշխանյանը շարունակեց, թե կրոնական միավորումներ և կազմակերպություններ հասկացությունը կրկին խտրական վերաբերմունք է և միավորումների ազատությանը հակասում է: «Ինչը՞ պետք է որոշի իրավաբանական անձ ուզում է միավորումը դառնալ, թե ոչ»,-ասաց նա:
Իշխանյանը շարունակեց, թե գրանցման հետ կապված փոքր առաջընթաց կա, իսկ ֆինանսավորման հարցը բավական վիճահարույց է, քանի որ կազմակերպությունները ցանց են և սահմաններ չեն ճանաչում:
Իշխանյանի համար մտահոգիչ է նաև, որ վերահսկիչ գործառույթը տրված է ՊԵԿ-ին: «Քննությունը չի բռնում, ՊԵԿ-ը պետք է որոշո՞ւմ կայացնի կրոնական կազմակերպությունը լինելու է, թե ոչ, ի՞նչ է, պետք է կաշա՞ռք վերցնի, որ որոշի՝ լուծարել, թե ոչ»,- ասաց նա:
Արդարադատության նախարարության «Օրենսդրական զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի փորձագետ Լիլիթ Պետրոսյանը պատասխանեց, թե եկեղեցու դերն է միայն շեշտվել՝ հաշվի առնելով իր պատմական, մշակութային նշանակությունը, և որևէ միտում չկա տարանջատելու եկեղեցին այլ կազմակերպություններից:
«Առաջարկների մեջ կներառենք և կքննարկենք»,-ասաց նա:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26